Անհետացած աղջիկը ՀՀԿ ֆրակցիայի ղեկավար Վահրամ Բաղդասարյանի աղջկա ընկերուհին է
ՀասարակությունՍեպտեմբերի 3-ից որպես անհետ կորած փնտրվում է 23-ամյա Ինեսսա Սրապիոնյանը։ Դեպքի առթիվ Hraparak.am-ը կապ հաստատեց աղջկա ընտանիքի հետ։ Հոր խոսքով` աղջիկը տնից դուրս է եկել սեպտեմբերի 13-ին՝ ժամը 15.30-ին, և այլևս չի վերադարձել։ Այն հարցին, թե ոստիկանությունն ինչ քայլեր է ձեռնարկել, հայրը պատասխանեց՝ ամեն ինչ արվում է։
Hraparak.am-ին ՀՀ ոստիկանության լրատվության վարչության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը վստահեցրեց, որ ամեն ինչ արվում է աղջկան գտնելու համար: Մեր ունեցած տեղեկություններով՝ Ինեսսա Սրապիոնյանը ԵՊԲՀ-ի ուսանողուհի է եղել: Համալսարանի մամուլի ծառայությունից տեղեկացանք, որ աղջիկը 2012-2013 ուստարում ավարտել է դեղագործական բաժինը, ապա ընդունվել է նույն բաժնի մագիստրատուրա և մեկ կիսամյակ սովորելուց հետո, սեփական դիմումով հեռացել է համալսարանից: Ինեսսայի ֆեյսբուքյան էջի նկարներից պարզ է դառնում, որ նա եղել է ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի դստեր ընկերուհին, և նրա հարսնաքուրը:
Հիշեցնենք, որ ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի 36 շենքի 70 բնակարանի բնակչուհի, 1993 թ. ծնված Ինեսա Սրապիոնյանը, ով սեպտեմբերի 13-ին, ժամը 15.30-ին, դուրս է եկել տնից և չի վերադարձել:Նյութի աղբյուրը ` http://hraparak.am/?p=123376&l=am/