Սելենա Գոմեսը լուրջ հիվանդություն ունի․ նա լքում է բեմը
LifeՀանրաճանաչ երգչուհի Սելենա Գոմեսը հայտնել է, որ ժամանակավորապես ավարտում է իր հյուրախաղերը ծանր հիվանդության` համակարգային կարմիր գայլախտի սրման պատճառով:
Ով կարող էր մտածել, որ այս զվարթ աղջիկն արդեն երկու տարի է, ինչ տառապում է նման ծանր հիվանդությամբ։ Հավանաբար, ակտիվ աշխատանքի պատճառով հիվանդությունը բարդություններ է առաջացրել:
Հիշեցնենք, որ գայլախտի ժամանակ օրգանիզմի իմունային համակարգը հակամարմիններ է արտադրում, որոնք «հարձակվում» են սեփական հյուսվածքների վրա: Այդ ամենը հանգեցնում է մաշկի, մկանների և հոդերի, ինչպես նաև սրտանոթային, նյարդային համակարգի և այլ օրգանների ախտահարման: Որպեսզի օրգանիզմը չդադարի գործել, բուժումը պետք է սկսել հիվանդության առաջին իսկ նշաններից: Սովորաբար նշանակվում են հորմոններ և իմունային համակարգը ճնշող միջոցներ:
«Ինձ համար պարզ դարձավ, որ անհանգստությունը, խուճապի նոպաները և դեպրեսիան կարող են գայլախտի հետևանքներ լինել, և դրանք ևս կարող են մի շարք խնդիրներ առաջացնել: Ես ցանկանում եմ ակտիվ լինել և կենտրոնանալ իմ առողջության և երջանկության պահպանման վրա, ուստի որոշել եմ, որ լավագույն լուծումը դադար վերցնելն է»,- Գոմեսի խոսքերն է մեջբերում The Guardian-ը:
Մնում է հուսալ, որ Սելենան կհաղթահարի հիվանդությունը և կվերադառնա ստեղծագործական աշխատանքին։