Հայերեն

10 ֆիլմ, որոնք առաջարկում է դիտել Վահրամ Սահակյանը

Life
Միմյանց լավ ֆիլմեր առաջարկելը հաճոյախոսության նման մի բան է, բայց առանց ավելորդ բառերի: Եվ «Որքա՜ն գեղեցիկ ես, բարի ես, խելացի ես…» հաճոյախոսությունների փոխարեն՝ շաբաթը մեկ անգամ ինքներդ Ձեզ ֆիլմերի տեսքով հաճոյախոսելու հնարավորություն տվեք: Դե՛, իսկ կողմնորոշվելու և ճիշտ «հաճոյաֆիլմություն» ընտրելու հարցում կօգնի 168.am-ի նախաձեռնած սիրելի ֆիլմերով կիսվելու գործընթացի այս շաբաթվա մասնակիցը՝ հայ ժամանակակից գրող, բանաստեղծ, թատերագիր, դերասան Վահրամ Սահակյանը:

«Ազատության ուրվականը» (Le fantôme de la liberté) 

Կինեմատոգրաֆի մեջ սյուրռեալիզմի խոշորագույն ներկայացուցիչներից մեկի՝ իսպանացի կինոռեժիսոր Լուիս Բունյուելի կողմից 1974 թվականին նկարահանված «Ազատության ուրվականը» ֆիլմն առաջին հայացքից իրար հետ չկապված սյուրռեալիստական դրվագների շարք է: Բուրժուական զույգը դիտում է փարիզյան հուշարձանների լուսանկարները և դրանք պոռնոգրաֆիական համարում: Մոմերով ընթրիքի սեղանի շուրջ հյուրերը աթոռների փոխարեն՝ նստում են զուգարանակոնքերի վրա. տղամարդիկ իջեցնում են տաբատները, կանայք՝ բարձրացնում կիսաշրջազգեստները:

Փոքրիկ աղջիկն անհետանում է դպրոցում, և նրա որոնումները կազմակերպվում են նրա ներկայությամբ և նրա օգնությամբ: Ֆիլմի թիրախը կեղծավորությունն է, եկեղեցին, բանակը:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Ծիր կաթին» (La Voie lactée) 

Լուիս Բունյուելի «Ծիր կաթին» ֆիլմը պատմում է երկու տղամարդկանց՝ կիսաթափառաշրջիկներ, կիսաավազակների մասին, որոնք Ֆրանսիայից վերադառնում են Իսպանիա: Ճանապարհին նրանք հանդիպում են կասկածելի և տարօրինակ կերպարների, և հայտնվում են էրոտիկ, խորհրդավոր և գերբնական իրադարձությունների կենտրոնում:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Այս ամբողջ ջազը» (All That Jazz) 

Ամերիկացի պարուսույց, պարող, թատրոնի և կինոյի ռեժիսոր, սցենարիստ, դերասան Բոբ Ֆոսսի մյուզիքլը պատմում է Ջո Գիդեոնի (Ռոյ Շայդեր) ստեղծագործական կարիերայի, կանանց և, մասնավորապես, նախկին կնոջ՝ Օդրիի (Լիլանդ Պալմեր) և դստեր՝ Միշելի (Էրջեբե Ֆելդի) հետ փոխհարաբերությունների մասին: Ֆիլմում նա ներկայացվում է՝ որպես եսակենտրոն, բայց աշխատասեր մարդ:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Ընդհատակ» (Underground) 

Սերբ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցայի տրագիկոմեդիան նկարահանված է Դուշան Կովաչևիչի համանուն պիեսի հիման վրա:

Ֆիլմում գործողություններն սկսվում են 1941 թվականի ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Բելգրադում հակաֆաշիստները զենքի արտադրության մի ամբողջ գործարան են ստեղծում: Պատերազմը վաղուց ավարտվել է, բայց նրանք շարունակում են իրենց գործունեությունը: Եվ այս բոլոր տարիների ընթացքում «վերևում» կյանքն իր հունով է ընթանում, իսկ «ներքևում»՝ իր:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Վերլուծիր սա» (Analyze This) 

Ռեժիսոր Հարոլդ Ռեմիսիի ամերիկյան գանգստերական կատակերգությունը պատմում է նյույորքյան մաֆիոզ Փոլ Վիթիի (դե Նիրո) մասին, ով նյարդային քայքայման եզրին է: Բոլոր գանգստերները ցնցված են. ինչպե՞ս օգնեն իրենց խենթ բոսին: Բեն Սոբելը (Բիլի Կրիստալ) սովորական հոգեվերլուծաբան է: Նա ընդամենը մի քանի օր ունի, որպեսզի օգնի կնքահորը՝ հաղթահարել դեպրեսիան:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Թափահարել շանը» (Wag the Dog) 

Բարրի Լևինսոնի 1997 թվականի երգիծական կատակերգությունում ԱՄՆ նախագահը մեղադրվում է սեռական ոտնձգությունների մեջ։ Հասարակության ուշադրությունը շեղելու համար գործի է անցնում նման իրավիճակների մասնագետ Կոնրադ Բրիմը (Ռոբերտ դե Նիրո): Բրինը որոշում է փոքրիկ պատերազմ բեմականացնել և ներգրավում է հայտնի հոլիվուդյան պրոդյուսեր Սթենլի Մոթսին (Դասթին Հոֆման): Երկուսով նրանք հոլիվուդյան շոու են կազմակերպում: Բայց Սթենլի Մոթսը չէր կարող բաց թողնել իր մասնագիտական հավակնությունները բավարարելու այս հազվագյուտ շանսը:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Սպանել վիշապին» (Убить дракона) 

Ռեժիսոր Մարկ Զախարովի ֆիլմը պատմում է քաղաքի մասին, որն արդեն երկար տարիներ գտնվում է Վիշապի (Օլեգ Յանկովսկի) տիրապետության տակ, ուր հայտնվում է թափառող ասպետ Լանցելոտը (Ալեքսանդր Աբդուլով): Ասպետի պարտքը դաժան բռնակալի դեմ պայքարելն է: Բայց Բուրգոմիստրը (Եվգենի Լեոնով) նրան համոզում է հրաժարվել մենամարտից՝ պատճառաբանելով, որ մարդիկ չեն կարող ապրել առանց բռնապետի:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Շան սիրտը» (Собачье сердце) 

Ռուս կինոռեժիսոր Վլադիմիր Բորտկոյի նկարահանած ֆիլմը Միխայիլ Բուլգակովի համանուն վիպակի երկրորդ էկրանավորումն է:

Մոսկվա: 1924 թվական: Իր բարդ փորձարկումներից մեկի արդյունքում պրոֆեսոր Ֆիլիպ Ֆիլիպովիչ Պրեոբրաժենսկին ցնցող հայտնագործություն է անում. հիպոֆիզի փոխպատվաստումից հետո նրա շունը վերածվում է մարդու: Սենսացիոն լուրը շատ արագ տարածվում է Մոսկվայում, և աշխարհահռչակ պրոֆեսորին փառքի հերթական չափաբաժինն է բերում:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Կանանց քաղաք» (La città delle donne) 

Իտալացի ռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինիի «Կանանց քաղաք» ֆիլմը պատմում է մի տղամարդու (Մարչելո Մաստրոյանի) մասին, ով գնացքում պատահաբար ծանոթանում է գեղեցիկ կնոջ հետ և որոշում է ուղեկցել նրան: Այս որոշումը ճակատագրական էր հերոսի համար. Կանանց քաղաքում նա պատանդ է դառնում:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Նվագախմբի փորձը» (Prova d’orchestra) 

Ֆեդերիկո Ֆելինիի կողմից 1978 թվականին նկարահանված «Նվագախմբի փորձը» ֆիլմում հեռուստատեսային խումբը հինավուրց մատուռում կազմակերպում է նվագախմբի փորձի ձայնագրությունը, սակայն սովորական աշխատանքը հանկարծ վերածվում է առճակատման:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՍեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանUcom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՄարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութՓաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութCOP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ Դավթյան
Ամենադիտված