Ինչու է աղմկում Մոսկվան
Քաղաքականություն«Ես համոզված եմ, որ «Ելք» դաշինքը իշխող կոալիցիայի ապագա անդամ է։ Ես դրանում միանգամայն վստահ եմ։ «Ելք»-ը իշխանական կամ իշխանամետ նախագիծ է, այդ պատճառով պետք է ուշադիր լինենք իրենց հայտարարություններին»-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը` անդրադռանալով ԵՏՄ-ից դուրս գալու մասին «Ելք» դաշինքի կողմից ԱԺ ներկայացված օրենքի նախագծին։
Ռուսաստանցի քաղաքագետը նաև հավելել է. «Հարցն այն է, որ հայ-ռուսական երկկողմ հարաբերությունները բաղկացած են մի քանի՝ իրարից տարբեր հանգամանքներից։ Դուք գիտեք, որ ռազմական մասն ավելի անկախ է տնտեսական հատվածից։ Բայց ես համոզված եմ, որ տնտեսական հարաբերությունների փլուզումից հետո՝ հարց է դրվելու Գյումրիից ռուսական 102-րդ ռազմաբազան հանելու վերաբերյալ»։
Կոլերովը հավելել է՝ եթե Հայաստանը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից, ապա անխուսափելիորեն դուրս կգա նաև ՀԱՊԿ-ից։ Ինչպես միշտ` Մոսկվայում ավելի լուրջ են վերաբերվում Երևանում տեղի ունեցած զարգացումներին, քան իրականում դրանք կան:
Մոսկվայի համար իսկապես աննախադեպ է, երբ Հայաստանի խորհրդարանի խմբակցություններից մեկը կարող է ԵՏՄ-ից դուրս գալու հարց բարձրացնել, որովհետև եվրասիական ընկալումների մեջ քաղաքական դաշտը միատարր է պատկերվում:
շարունակությունը՝ կայքում