Ինչ եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին
ՀասարակությունՀայաստանում սեպտեմբերի 11-15-ն սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ և առանց տեղումների եղանակ:
Քամին կլինի արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, Երևան քաղաքում նույնպես սպասվում է առանց տեղումների եղանակ: