Հայերեն


Ինչ մեսսիջ է հղել Քոչարյանն` իր պատգամավոր խնամուն

Քաղաքականություն

Ինչպես հայտնի է` օրեր առաջ Սերժ Սարգսյանի հրամանագրով Կարեն Կարապետյանը նշանակվեց ՀՀ վարչապետ: Հիշեցնենք, որ Կարապետյանը տեւական ժամանակ համարվում էր ՀՀ երկրորդ նախագահի՝ Ռոբերտ Քոչարյանի մերձավորներից: «Ժողովուրդ»-ը Կարեն Կարապետյանի նշանակման և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Ռոբերտ Քոչարյանի խնամի Վոլոդյա Բադալյանի հետ:

-Պարո՛ն Բադալյան, ինչո՞ւ Կարեն Կարապետյանը, ուրիշ թեկնածու չկա՞ր:

-Ուրիշ մարդու խնդիրը չէ, խնդիրը նրա մեջ է, որ ինքը աշխատող է, քաղաքապետ է եղել, քաղաքապետ աշխատած ժամանակ ես էլ տեսա, բոլորս էլ զգացինք, որ որոշակի, շատ առաջընթաց գործեր կատարվեց: Այսօր մեր երկրի համար, որպեսզի նորմալ առաջընթաց ունենա, պետք է տնտեսության զարգացում, տնտեսությունը ներդրումներ ունենա, որպեսզի մեր երկրում ինվեստիցիաներ լինեն, որ այսօր կարողանա աշխատատեղ ստեղծի, եւ մարդիկ աշխատեն: Հնարավորություն լինի՝ տեղում աշխատեն, չթողնեն երկիրը, հեռանան: Կարեն Կարապետյանի մոտ այդ տվյալները կան, որը դրսում լինելով՝ իր շրջապատով, իր վստահությամբ, հնարավոր է, որ որոշակի ներդրումային ծրագրեր իրականացվեն:

-Իսկ եթե նա նորից «նեղանա» ու գնա ավելի բարձր աշխատավարձով աշխատանքի՞:

-Չէ՛, գիտե՞ք խնդիրն ինչն է, լավ հարց տվեցիք: Կային հարցեր, որոնք ինքը ոչ թե շատ լավ պաշտոնի համար, այլ այդ պահին քաղաքում կային հարցեր, որ ինքը ուզում էր անել եւ չէր ստացվում, ոչ թե չէր ստացվում, այլ որոշակի խոչընդոտներ ուներ:

-Միգուցե չէին թողնում:

-Դե՛, հիմա ես չեմ կարող ավելի մանրամասն ասել, խորը չգիտեմ, բայց ինձ հասած տեղեկություններով, դա էր: Իսկ որ նրա հնարավորությունները մեծ են, կարողությունները մեծ են, փորձը մեծ է, փաստ է:

-Իսկ արդյո՞ք դա բավարար է՝ մեր երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար:

-Դե՛, հիմա, կապրենք, կտեսնենք: Դուք հիմա հարց եք տալիս՝ կարո՞ղ է, թե՞ ոչ, ես ինքս կարող եմ մտածել իմ մասին՝ մի բան կարող եմ անել, թե չէ: Օրինակ՝ շատ առաջարկություններ են եղել ինձ ինչ-որ պաշտոնների, բանի, ես մտածել եմ՝ տակը չմտնեմ, որովհետեւ բարդություն կարող է լինել:

-Մեր երկրում աղքատությունը, ըստ պաշտոնական տվյալների, հասնում է 35 տոկոսի, ի՞նչ պետք է անի նոր վարչապետն այդ ցուցանիշը նվազեցնելու համար:

-Դե՛, գիտեք ինչ, կան խնդիրներ, օրենսդրական դաշտը այսօր բավականին օգնելու խնդիրներ ունի, որ տնտեսությունը զարգանա: Մի քանի նոր օրենքներ, որը կթեթեւացնի տնտեսվարողների բեռը, հոգսը, փոքր ու միջին բիզնեսը պետք է զարգանա: Այսօր խոշոր բիզնեսը պետք է տրոհել, մանրացնել, եւ բոլորը աշխատատեղ կունենան, սա ճիշտ ուղղություն է: Տեսեք, օրինակ, նայում եմ թերթերը, Լեհաստանում, այլ երկրներում որոշել են խոշորագույն տնտեսությունները որոշակի տրոհեն, մանրացնեն, որ փոքր ու միջին բիզնեսը զարգանա: Այն երկիրն է ամրապնդված ու ուժեղ, որտեղ կա փոքր ու միջին բիզնես, որտեղ օգտվում են մեծ խավերի շատ մարդիկ, իսկ խոշոր բիզնեսից օգտվողները մի քանիսն են:

-Հայաստանում դա նոր վարչապետին կհաջողվի՞ անել:

-Գիտեք՝ ինքը այդ փորձը ունի, ինքը դա տեսել է:

-Իսկ պետական պա՞րտքը, այն հասնում է 5 միլիարդ դոլարի, ինչպե՞ս է այն նվազեցնելու:

-Երբ որ լավ աշխատեն, պարտքն էլ կմարվի, ես վստահ եմ Կարեն Կարապետյանի ուժերի վրա, ձեւի համար չեմ ասում, ինքն ասած խոսքի տերն է, ասած խոսքն անելու է:

-Իսկ արտագա՞ղթը, ի՞նչ պետք է անի՝ այն կանխելու համար:

-Հիմա, դե՛, շուտ է այդ ամեն ինչը, միանգամից դա կախարդական փայտիկ չի, որ ինչ-որ մեկը եկավ խփեց ու ամեն ինչ…: Մենք էլ բոլորս իր հետ միասին օգնենք, որ նորմալ լինի, դա մեր երկրի երեխեքի համար է, որ մեր երեխեքը մեր հողից, ջրից չհեռանան, սերունդը մնա մեր երկրում, էն լավ սերունդը, որ ուսում է ստացել, եթե տեսնում է՝ գործ չկա էստեղ, թողնում, հեռանում է: Իսկ այդ կարգի մարդկանց համախմբելը Կարեն Կարապետյանը ի վիճակի է անել:

-Շատ է խոսվում Ձեր խնամու՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին, հիմա նա ակտիվ քաղաքականություն վերադառնո՞ւմ է, թե՞ ոչ:

-Գիտեի, որ այդ հարցը պետք է տայիք: Ես մի բան գիտեմ՝ շփվելով իր հետ, ինքը ասում է հետեւյալը, ես իմ տասը տարիները աշխատել եմ, թե՛ լավ, թե՛ վատ, արել եմ ամեն ինչ, ես հիմա պատրաստ եմ օգտակար լինել իմ խորհուրդներով, իմ փորձը տամ նրանց, ովքեր կցանկանան դրանցով առաջ գնալ, պատրաստ եմ: Բայց որպես իր թեկնածությունը… ինքը մտածելու… ես չեմ մտածում, չեմ տեսնում:

–Վերջին անգամ ե՞րբ եք հանդիպել:

-Մենք հանդիպել ենք մի ամիս առաջ, ընտանեկան հավաքույթի ժամանակ, խոսել ենք ընդհանուր հարցերից: Դրանից հետո ես գնացել եմ արձակուրդ, եկել եմ, ինքն է արձակուրդում և դրանից հետո այլևս չենք հանդիպել:

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված