Դեպորտացիայի ենթարկված ՀՀ քաղաքացիների թիվը
ՀասարակությունԱզգային ժողովը քննարկում է կառավարության կողմից ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Մոլդովայի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների՝ առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագիծը:
Զեկույցով հանդես եկավ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, դիմելով Շավարշ Քոչարյանին, հարց բարձրացրեց՝ ՀՀ քանի քաղաքացի է դեպորտացիայի ենթարկվել ՌԴ-ից և Եվրամիության երկրներից և ինչ է պետք է անել այն քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար, որոնց ընտանիքները կիսվել են: Ի պատասխան Շավարշ Քոչարյանն ասաց, որ համաձայնագիրն այդ թեմային չի առնչվում. «Սա ուղղակի կնպաստի ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի հեռահար ծրագրին: Ուղղակի այդ գրասենյակը չի առնչվում կոնկրետ դեպքերի հետ, որոնք կապված են քաղաքացիների իրավունքների խախտման հետ»: