Երեւանն ու Թբիլիսին կպայմանավորվեն. կարեւոր այց Հայաստան
ՔաղաքականությունԼրագիր / Սեպտեմբերի 11-ին Հայաստան է ժամանում Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն: Երեւանում նրան կընդունի նաեւ Սերժ Սարգսյանը:
Վրաստանի արտաքին գործերի նախարարը օրերս Բաքվում մասնակցել էր Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ եռակողմ հանդիպմանը: Այդ հանդիպումից հետո Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն հայտարարել էր, որ ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի շրջանակում Վրաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը միասնական են լինելու Աբխազիայի եւ Ղարաբաղի հարցում քվեարկություններում, հանդես գալով տարածքային ամբողջության օգտին:
Դա մեծ հաշվով նորություն չէ, եւ այդ առումով Վրաստանն առաջին անգամ չէ, որ Ղարաբաղի խնդրում քվեարկելու է Ադրբեջանի դիրքորոշման օգտին, ունենալով Աբխազիայի եւ Օսիայի խնդիրները: Ինչպես Հայաստանն ունենալով Արցախի խնդիր՝ միջազգային քվեարկություններում հանդես է գալիս ոչ Վրաստանի օգտին քվեարկություններով:
Այդ հարցում թերեւս Երեւանի ու Թբիլիսիի միջեւ չկա խնդիր, եւ թերեւս ամեն ինչ լռելյայն ընկալված ու համաձայնեցված, ըմբռնված է: Միեւնույն ժամանակ, աներկբա է, որ Բաքուն եւ Անկարան եռակողմ նախաձեռնության առանցքային նպատակներից մեկը դիտարկում են Վրաստանի եւ Հայաստանի հարաբերությունը տորպեդահարելը: Այստեղ խոսքը զուտ երկկողմ հարաբերության մասին չէ, այլ կովկասյան անվտանգության եւ ռազմա-քաղաքական նոր ստատուս-քվոյի երկարաժամկետ նոր առանցքի ձեւավորումը տորպեդահարելը: Առանցք, որ գործնականում ներառված է նաեւ ՆԱՏՕ տեսալականում:
շարունակությունը՝ կայքում