«Նոր ալիք»-ում 2 հայուհիները պայքարում են հաղթանակի համար
LifeՍոչիում ընթացող «Նոր ալիք 2017» երգի միջազգային մրցույթում հայ մասնակիցներ Սյուզաննա Մելքոնյանը եւ Էռնա Միրն առաջատարների թվում են: Երեկ՝ սեպտեմբերի 10-ին, կայացած մրցութային 2-րդ օրվա ընթացքում մասնակիցները կատարեցին իրենց երկրի հիթերը, եւ Էռնան «Իմ Հայաստան» երգով ստացավ ժյուրիի առավելագույն գնահատականը՝ 121 միավոր: Սյուզաննան վաստակեց 119 միավոր:
Մրցութային 1-ին օրը՝ սեպտեմբերի 9-ին, Էռնան նույնպես առավելագույն միավորներին էր արժանացել, եւ հիմա ունի ընդհանուր 242 միավոր: Սյուզաննան վաստակել էր 118 միավոր եւ ունի 237 միավոր:
Էռնան եւ Ուզբեկստանի ներկայացուցիչ Սարդոր Միլանոն հավասար միավորներով կիսում են 1-ին հորիզոնականը: 2-րդ տեղում Մոլդովան ներկայացնող «DoReDoS» խումբն է 241 միավորով: Սյուզաննա Մելքոնյանն ընթանում է 4-րդ հորիզոնականում:
Մրցութային 3-րդ օրվա ընթացքում մասնակիցները պետք է կատարեն հեղինակային ստեղծագործություններ, որոնք գրված են հատուկ իրենց համար: «Նոր ալիք 2017»-ը սկսվել է սեպտեմբերի 8-ին եւ ավարտվելու է 14-ին: