Հռոմի պապի բաց վերքից արյունը կաթացել է նրա հագուստին․ որտեղ էր նա վնասվել
ԱշխարհՀռոմի Ֆրանցիսկոս պապը, որն այժմ Կոլումբիայում է, Կարտախենա քաղաքում վնասվածք է ստացել պապական մեքենայով ուղեւորության ժամանակ, գրում է Lenta.ru-ն:
Պապական ավտոմեքենան ընթանալիս է եղել փողոցներով, որտեղ հազարավոր ուխտավորներ էին հավաքվել: Ինչ-որ պահի մեքենան կտրուկ արգելակել է, ինչի հետեւանքով սրբազան քահանայապետը դեմքով հարվածել է ապակյա տանիքը պահող մետաղին:
80-ամյա պապը վնասել է ձախ hոնքը, բացված վերքից արյունը կաթացել է նրա հագուստին: Շարասյունը հարկադիր կանգառ է կատարել, եւ պապի վերքը տեղում մշակել են: Քիչ անց նրա դեմքին այտուցներ են հայտնվել:
Հռոմի պապն ուղեւորվում էր Կարտախենայի անօթեւանների կացարան, որը Կոլումբիայում նրա վերջին կանգառն էր: Պապը Կոլումբիայում էր սեպտեմբերի 6-ից: