Հայաստանը կարո՞ղ է միջուկային զենք ստեղծել
ՔաղաքականությունԱզգային ժողովը քննարկում է կառավարության կողմից ներկայացված՝ Ազգային գիտատեխնիկական կենտրոնի գործունեությունը շարունակելու մասին համաձայնագիրը վավերացնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
«Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մի շարք հարցեր հնչեցրեց՝ ուղղված նախագիծը ներկայացնող Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանին. «Հայաստանի Հանրապետությունը դե յուրե իրավունք ունի՞ այսօր միջուկային զենք ստեղծելու և այդ ուղղությամբ հետազոտություններ իրականացնելու: ՀՀ-ում կա՞ արդյոք գիտական պոտենցիալ միջուկային զենք ստեղծելու համար, թե՞ մեր մասնագետները վաղուց արդեն 10 հազար դոլարով հեռացել են անվերադարձ: Եվ հաջորդը՝ կա՞ արդյոք Հայաստանում տեխնիկական պոտենցիալ նմանօրինակ խնդիրներ իրագործելու համար»: