Ցածր աշխատավարձի պատճառով կինը դավաճանել է ամուսնուն, այնուհետև սիրեկանի հետ սպանել նրան ու մասնատել
ԱշխարհԲաքվի ծանր հանցագործությունների դատարանում ընթանում է դաժան սպանության գործով դատավարություն. կնոջը ապահարզան տալուց հրաժարվող ամուսինը սպանվել է եւ մասնատվել անհավատարիմ կնոջ եւ նրա սիրեկանի կողմից: haqqin.azժը հայտնում է, որ ամուսնացած բուժքույր Լալա Մախմուդովայի եւ ոսկերիչ Սադի Մամեդովի միջեւ մտերիմ հարաբերություններ են հաստատվել հանցագործության իրականացումից 6 տարի առաջ:
Սիրահար զույգը սկզբում գաղտնի հանդիպել է տարբեր հյուրանոցներում, բայց հետո այլեւս չի կարողացել հարաբերությունները թաքցնել: Ամուսնուց՝ Քյարիմից, բաժանվելու Լալայի փորձերը հաջողությամբ չեն պսակվել. ամուսինը կտրականապես հրաժարվել է ամուսնալուծվել:
Օրերից մի օր անհավատարիմ կինը տան դուռը բաց է թողել, եւ երբ ամուսինը քնել է, զանգահարել է սիրեցյալին: Սադին եկել է իր սիրուհու տուն եւ գննդակահարել նրա քնած ամուսնուն: Դրանից հետո զույգը դիակը քարշ է տվել լոգարան եւ այն 34 մասի բաժանել: Մարմնի բոլոր մասերը հետո փաթեթավորել են սովորական տոպրակների մեջ եւ տեղափոխել մեքենայի մեջ: Առավոտյան Սադին մեկնել է գյուղ, որթեղ թաղել է սարսափելի բեռը: Հանցագործության գործիք ատրճանակը եւս թաքցրել է գյուղում:
Իր ցուցմունքներում կինն ասել է, որ իրեն չէր բավարարում ամուսնու աշխատավարձը, եւ որ նա իրեն պատշաճ ուշադրություն չէր դարձնում: