Ծեծկռտուք՝ Գյումրու ռուսական ռազմաբազայի ծառայողների միջև
Հասարակություն
Ոստիկանության լրատվական բաժնից MAMUL.am-ի թղթակցին տեղեկացրեցին, որ ծեկռտուք է տեղի ունեցել Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայի ծառայողների միջև: «Վիճաբանությունը տեղի է ունեցել սեպտ․ 10-ին, ժամը 23:30-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ 23-ամյա Վլադիսլավ Կռասովսկիի, 22-ամյա Վիկտոր Յուդինի, 26-ամյա Նուրսուլթան Գիզատուլաևի և 26-ամյա Յուրի Նիկոլաևի միջև: Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են նրանցից մեկին՝ վնասվածքներով գետնին ընկած: Նրան տեղափոխել են հիվանդանոց»: