Ռուսաստանը կորցնում է վերահսկողությունը ղարաբաղյան հակամարտության վրա
ՔաղաքականությունԼՐԱԳԻՐ / Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն իր իսրայելցի գործընկեր Ավիգդոր Լիբերմանի հրավերով մեկնում է Իսրայել: Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ նա կայցելի պաշտպանական ձեռնարկություններ եւ կքննարկի ռազմատեխնիկական համագործակցության նոր հնարավորությունները:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Չինաստան էր մեկնել Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ով նույնպես քննարկել է ռազմատեխնիկական համագործակցության հարցեր:
Հետաքրքիր է, որ թե Ադրբեջանի իսրայելական գործարքները, թե հայ-չինական հնարավոր համագործակցությունը պաշտպանական ոլորտում սուր դժգոհություն են առաջացնում Ռուսաստանի որոշ շրջանակներում: Մոսկվան Իսրայելին ու Չինաստանին առաջին հերթին որպես մրցակից է ընդունում, քանի որ մինչեւ հիմա Հայաստանին ու Ադրբեջանի սպառազինության հիմնական մատակարարն է:
Մյուս կողմից, այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը փնտրում եւ այլընտրանքային մատակարարներ են գտնում, նշանակում է, որ նրանք փորձում են Ռուսաստանին փոխարինող գտնել:
շարունակությունը՝ կայքում