195 հայաստանցի է ինքնասպան եղել անցյալ տարի․ պրոբլեմի արմատները
Բաց մի թողեք
«ՀԺ» / Այս տարի ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օրվա կարգախոսն է՝ «Տրամադրե՛ք րոպե, փոխե՛ք կյանք»: Մասնագետները հավաստիացնում են, որ հոգեբանական փակուղում հայտնված մարդուն ընդամենը լսելով, կարեկից լինելով հնարավոր է նրան ետ պահել ինքնասպանությունից:
2003 թվականից ի վեր սեպտեմբերի 10-ն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ընդունել է որպես Ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օր: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարարության հոգեբանական ծառայությունն այս առիթով ներկայացնում է խորհուրդներ, որոնք կարող են օգնել նվազեցնելու սուիցիդալ ռիսկը:
Ծառայությունը նշում է, որ այդ ռիսկը մեծ է հետեւյալ խմբերում.
• փախստականներ, ազգային փոքրամասնություններ,
• հոգեկան, ծանր կամ խրոնիկ մարմանական հիվանդություններով տառապող անձինք,
• հարբեցողությամբ, թմրամոլությամբ տառապող անձինք,
• անչափահաս եւ ծեր անձինք,
• ծանր կորուստ ապրած, ընտանեկան, ֆինանսական խնդիրներ ունեցող անձինք,
• նախկինում սուիցիդալ փորձ կատարած անձինք եւ այլոք:
շարունակությունը՝ կայքում