«Հրապարակը վերածվել է քրդի փոխանի». Բոստանջյանը՝ Նարեկ Սարգսյանին
ՀասարակությունՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանին հարց ուղղեց ԱԺ «Ծառուկյան դաշինք»-ով ընտրված պատգամավոր Վարդան Բոստանջյանը:
«Պարոն Սարգսյան, մենք գիտենք, որ Դուք ուժեղ մարդ եք կամ որոշները գիտեն: Դուք ուզում եք 2018 թվականի ապրիլից հետո ստեղծել կառույց, համաձայն որի որոշեք, ով իրավունք ունի շենք գծելու, ով իրավունք չունի շենք գծելու ՀՀ-ում: Ուրեմն նման բան չկա, որովհետև այն չի կարող լինել երբեք»: