Մեսսին լարված է
Սպորտ168.am / Արգենտինացին խփում է նաև գործընկերոջ փոխարեն: Գարի Լինեկերը մեկնաբանել է Մեսսիի 3 գոլերը, որոնք նա ուղարկել է դարպասը Պրիմերայի 3-րդ տուրի «Էսպանյոլի» դեմ խաղում:
«Մեսսին մի փոքր լարված է առանց Նեյմարի: 3 խաղ, 5 գոլ և հեթ-տրիկ»,- գրել է Լինեկերը Թվիթերում:
Արգենտինացու շնորհիվ «Բարսելոնան» ջախջախեց «Էսպանյոլին» (5:0) և վերադարձավ մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական:
2017-18թթ. մրցաշրջանում անցկացրած 5 խաղերում Մեսսին դարձել է 6 գոլի հեղինակ: Արգենտինացին դեռ չի երկարաձգել «Բարսելոնայի» հետ պայմանագիրը, որի ժամկետը լրանում է 2018թ. ամռանը: