Ալիեւը զիջումների է գնացել. նրան կներե՞ն
ԱշխարհԼրագիր / Սեպտեմբերի 11-ն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն սկսել է համաներումով: Սկզբում ազատ է արձակել 2015 թվականի նարդարանյան դեպքերով ձերբակալված 14 հոգու: Հետո տեղեկություն է տարածվել, որ Ալիեւը ներել է բլոգեր Ալեքսանդր Լապշինին: Ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցները գրեցին, որ Ալիեւը հրահանգել է փոխել Թուրան գործակալության՝ վերջերս ձերբակալված գլխավոր խմբագիր Մեհման Ալիեւի խափանման միջոցը:
Հերթը կհասնի՞ Իլգար Մամեդովին, որին Ալիեւը, ըստ երեւույթին, համարում է գլխավոր հակառակորդ: Դեռ պարզ չէ, սակայն ակնհայտ է, որ անցյալ շաբաթ Ալիեւի վրա այնպիսի ճնշում է գործադրվել, որը ստիպել է նրան հիշել «մարդասիրության» մասին:
Ալիեւի «մարդասիրությանը» մի շարք իրադարձություններ են նախորդել: 11 միջազգային լրատվամիջոցներում հետաքննության արդյունքներ են հրապարակվել, որոնք վկայում են, որ Ալիեւի վարչակարգը կաշառել է եվրոպացի պաշտոնյաների ու լրագրողների: Բուլղարիան հետաքննություն է սկսել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար Իրինա Բոկովայի ամուսնու գործով: Այսինքն, կասկածի տակ են հայտնվել անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի քայլերն ադրբեջանական ժառանգության հարցում:
շարունակությունը՝ կայքում