Էջմիածնում կրակոցներից սպանվածը «Տուպիկ Կարենն» է. ի՞նչ կապ ունի այն Դոն Պիպոյի մահափորձի հետ
Բաց մի թողեք- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram

Լրագիր / Էջմիածնում այս գիշեր հնչած կրակոցների վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դարձել:
NEWS.am-ի տեղեկություններով, սպանվածը 44 տարեկան է, անունը՝ Կարեն, որը քրեական աշխարհում հայտնի է որպես «Տուպիկ Կարեն»:
Մյուս սպանվածը նրա վարորդն է՝ 36 տարեկան: Դեպքը տեղի է ունեցել Էջմիածնի Անդրանիկի փողոցում:
Ըստ էջմիածինցիների, կրակոցներն արձակվել են ինքնաձիգից, խոսակցություններ կան, որ տեղի ունեցածը քրեական հեղինակությունների միջեւ «ռազբորկա» է, որը կապ ունի Դոն պիպոյի դեմ նախապատրատվող մահափորձի հետ:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը armtimes.com-ի հետ զրույցում ասել է, որ սպանվել են Արմավիրի մարզի բնակիչներ 1973 թ. ծնված Կարեն Դավթյանը (ուղեւոր) եւ 1981 թ. ծնված Լեւոն Ավետիսյանը (մեքենայի վարորդը):
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի հատկանիշներով (դիտավորյալ սպանություն):
Մեր տեղեկություններով, սպանված Կարեն Դավթյանը քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկու ընկերն է:
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram