«Հայ տղամարդիկ դրսում նման բաներ չեն անում». պատգամավորը՝ զսպաշապիկի մասին
Հասարակություն«ՀԺ» / ԱԺ-ում «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» հարցի քննարկման ժամանակ երեկ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը կոշտ հատարարություն արեց: Նա ասաց, որ ՀՀ այցելող հակահիգիենիկ զբոսաշրջիկներին պետք է զսպաշապիկ հագցնել, որ իրենց ցանկությունները չբավարարեն հայ աղջիկների միջոցով:
«Այսօր Հայաստան են մուտք գործում հակահիգիենիկ արտաքինով եւ որոշակի կասկածելի հակումներ ունեցող արտասահմանցիները, ըստեղ իրանց համար զվարճանում են եւ չի հետաքրքրում, թե իրենցից հետո ինչ հետքեր են թողնում մեր բնակիչների վրա: Պետք է նրանց զսպաշապիկ հագցվի, խմբերով գալիս են Հայաստան, բայց չգիտենք ինչ նպատակներով են գալիս եւ ինչ առողջական վիճակով են»,- մեր զրույցում այսօր կրկնեց պատգամավորը:
Պետրոսյանն առաջարկում է, որ կառավարությունն ավելի լուրջ խնդիրների լուծմամբ զբաղվի:
«Ես պարտավոր չեմ պատկերացնել մի օրենք, որը 20 տարի շարունակ չի գործել: Իմ ասելիքն այն է, որ Հայաստան մուտք գործելը կամ դուրս գալը լուրջ հարց է եւ ազգային անվտանգության ծառայության խնդիրն է: Մենք այսօր լուրջ սպառնալիք ունենք, որ չի վերահսկվում Հայաստան մուտք գործող անձի առողջական վիճակը: Պետք է, որ կառավարությունն իր ուշադրությունը հրավիրի ավելի պիտանի խնդիրների լուծման վրա»,- ասում է Պետրոսյանն ու մատնացույց անում սոցիալական ոլորտի խնդիրները:
շարունակությունը՝ կայքում