Հասարակական վայրերում կրծքով կերակրելու թեման միշտ էլ սկանդակային քննարկումների առիթ է տալիս: EnterTrain-ը ներկայացնում է մի լուսանկար, որը բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք է տվել համացանցում:

Բրազիլացի 14-ամյա Դանիլլի Կատսուեն՝ Կույաբա քաղաքից, իր հարսանեկան արարողությունից լուսանկարներ է հրապարակել, որտեղ նա կրծքով կերակրում է երեխային:

Իր այդ ֆոտոսեսիայով Դանիլլին փորձել է պնդել, որ կարևոր չէ, թե որտեղ է մայրը կերակրում երեխային: Եթե դրա անհրաժեշտությունը կա, պետք չէ ուշադրություն դարձնել ներկաների վրա:

Մեկնբանություններից շատերում օգտատերերը դրական են արձագանքել Դանիլլիի այդ պահվածքին, եղել են նաև քննադատողներ, որոնք այն կարծիքն են հայտնել, որ կարելի էր սպասել մինչև հարսանեկան արարողության ավարտը:

Ոմանք էլ այն կարծիքն են հայտնել, որ փոքրիկի ներկայությունը այդ արարողությանը անթույլատրելի է, և մայրը պարզապես ցանկացել է ուշադրություն գրավել:

