Սերժ Սարգսյանի հնարամիտ քայլը. գոլորշին բաց կթողնվի
ՔաղաքականությունԱռաջին / Հայաստանի այսպես ասած ընդդիմադիր դաշտում կամ դիսկուրսում աստիճանաբար, կամաց-կամաց, բայց համառորեն ձևավորվում է առանցքը՝ Սերժ Սարգսյանը չպետք է դառնա վարչապետ: Դրա մասին խոսում են գրեթե բոլորը, կամ գրեթե չի մնացել ընդդիմադիր ուժ կամ գործիչ, որ չխոսի այդ մասին: Մի կողմ թողնենք, թե ինչպիսին է այդ հեռանկարին խանգարելու ընդդիմադիր ներուժը, ինչպիսին են ամեն մի խոսողի շարժառիթները՝ առավել ևս, որ դրանք հաստատապես տարբեր են: Տվյալ պարագայում ակնհայտ է, որ ձևավորվում է հայկական ընդդիմության հերթական «իդեա-ֆիքսը», կամ ավելի շուտ ոչ թե ձևավորվում է, այլ վերախմբագրվում, որովհետև «Սերժիկ, հեռացիրը» արդեն տասնամյակի «իդեա-ֆիքս» է, ուղղակի 2018-ին ընդառաջ այն փոխում է իր փաթեթավորումը՝ Սերժ Սարգսյանը չպետք է դառնա վարչապետ: Սերժ Սարգսյանը նրբորեն սնուցում է այդ «իդեա-ֆիքսը» կամ դրա խմբագրումը: Ավելին, նա ընդդիմությանը քայլ առ քայլ բերում է դրան, բաց թողնելով վարչապետական հավակնության հարցը, ոչ միարժեք պատասխաններով միշտ թարմ պահելով թեման, վառ պահելով կրակը: Իրականում ինչ է ուզում Սերժ Սարգսյանը, այդքան էլ պարզ չէ: Առավել ևս չկա պարզորոշ վկայություն, որ նա իսկապես ուզում է դառնալ վարչապետ, գոնե 2018-ի ապրիլին: Ավելին, առավել հիմնավոր փաստարկներ կարող են բերվել հօգուտ այն իրողության, որ ապրիլին Սերժ Սարգսյանն իրականում չի ցանկանում լինել վարչապետ, որովհետև գոնե ապրիլին այդ հեռանկարը նրա համար ավելորդ պատասխանատվություն է, կաշկանդող հանգամանք, նույնիսկ ձեռնաշղթա:
շարունակությունը՝ կայքում