«Չունի աշխարհը քեզ նման». բելառուս երիտասարդը կատարում է Ռազմիկ Ամյանի երգը
Բաց մի թողեքԲելառուսի ԶՈւ զինծառայող, զինվորական երգչախմբի մենակատար Սերգեյ Սլիվկան հայերենով կատարել է Ռազմիկ Ամյանի հայտնի երգը։
«Չունի աշխարհը քեզ նման» ստեղծագործությունը հնչել է «Մարտական համագործակցություն-2017» ՀԱՊԿ զորավարժությունների շրջանակում, որոնք անցկացվում են Բելառուսում օգոստոսի 29-ից սեպտեմբերի 15-ը։
Նրա կատարումը հավաքվածները ողջունել են բուռն ծափահարություններով։