«Արա էյ»․ լեզվակռիվ Երևանի ավագանու նիստում
ՀասարակությունԱռաջին / Երևանի ավագանու 2-րդ նստաշրջանի այսօրվա նիստում տեղի ունեցավ լեզվակռիվ ՀՀԿ-ական ավագանի Արմեն Սահակյանի և «Ելք» խմբակցության ավագանիների միջև: Քննարկման ժամանակ վերջինս սկսեց Անահիտ Բախշյանին դիմել «պարոն Բախշյան», «Անո» անուններով: Սա վրդովվեցրեց «Ելք»-ի ավագանի Ալեն Սիմոնյանին: Նա հորդորեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ կարգի հրավիրել Արմեն Սահակյանին:
Տարոն Մարգարյանը պահանջեց բոլորից լռել և չխանգարել նիստի ընթացքը։
Սահակյանը սկսեց «արա, էյ»-ով դիմել Ալեն Սիմոնյանին։