Ինչ կապ կա Էջմիածնի սպանության և Դոն Պիպոյի մահափորձի միջև
Հասարակություն«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ գիշերը Էջմիածնում տեղի ունեցած սպանությունը ուղղակիորեն կապված է ամիսներ առաջ էջմիածինցի քրեական հեղինակություն Դոն Պիպոյի և Վստրեչի ապերի մահափորձի հետ: Երեկ գիշերը կրակոցների պատճառով մեքենայում սպանված Լևոն Ավետիսյանն ու Կարեն Դավթյանը քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյի ընկերներն են եղել: Մեզ պատմեցին, որ սպանվածներից մեկը հունիսի 8-ին ներկա էր եղել Կիևյան փողոցում Կանևսկոյի ընկերների և թիկնազորի անդամների վնասազերծմանը: Նա եղել էր վնասազերծվողներից մեկը, սակայն կարճ ժամանակ անց ազատ էր արձակվել:
Դոն Պիպոյի և Վստրեչի ապերի դեմ մահափորձից հետո մամուլը գրեց, որ մահափորձի հետքերը տանում են դեպի Արտյոմ Հարությունյան՝ Արտյոմ Կանևսկոյ: Ըստ տեղեկությունների՝ մահափորձն իրականացնողները եղել են Կանևսկոյի մարդիկ:
շարունակությունը՝ կայքում