Շարունակում ենք հետևել «Նոր ալիք» մրցույթի հայ մասնակիցների ելույթներին: Ինչպես հայտնի է, մրցութային երկրորդ օրն անցկացվել է 2 օր առաջ։ Էռնան կատարել է «Армения моя» երգը ու ստացել 121 միավոր (երկու օրվա համար՝ 242 միավոր, ժյուրիի բոլոր անդամները՝ 11 միավոր) և Ուզբեկստանից Սարդոր Միլանոյի հետ կիսում է առաջին հորիզոնականը:
Հայուհին Facebook-ի իր էջում նշել է, որ մրցութային երրորդ օրը կկատարի Արտեմ Վալտերի գրած երգը
«In love… այսպես է կոչվում մրցութային 3-րդ օրվա իմ երգը, written by Artem Valter lyrics Sarin»,- գրել է տաղանդավոր երգչուհին:
Առաջարկում ենք դիտել Էռնայի «Նոր ալիք» մրցույթի երկրորդ մրցույթային օրվա ելույթը։
Հիշեցնենք նաև առաջին մրցույթային օրվա կատարումը, որը ևս բարձր գնահատվեց ժյուրիի կողմից։