Ձերբակալվել է Վան Դամի որդին
LifeԱՄՆ-ում ձերբակալել են հայտնի դերասան Ժան-Կլոդ վան Դամի 21-ամյա որդուն՝ Նիկոլաս վան Վարենբերգին: Այս մասին գրում է TMZ-ն: Ոստիկանները եկել են ստուգելու նրան, քանի որ հաղորդում են ստացել, որ ձեռքով հարվածել է իր շենքի վերելակին:
Երբ ոստիկանները տեղ են հասել, վերելակից մինչեւ նրա բնակարան տանող հատվածում արյան հետքեր են տեսել: Վան Վարենբերգի ու նրա սենյակակցի հետ խոսելով պարզել են, որ նա վնասել է ձեռքը:
Ոստիկանները հեռացել են, սակայն 20 րոպե անց Վան Վարենբերգի սենյակակիցը վազել է ներքեւ եւ ասել է, որ փախել է բնակարանից, որտեղ Վան Վարենբերգը նրան դանակով սպառնացել է: Նա նշել է, որ Վան Վարենբերգին դուր չի եկել, որ ինքը ներս է թողել ոստիկաններին:
Ոստիկանները վերադարձել են, խուզարկել են տունը եւ դանակ ու մարիխուանա գտել: Վան Վարենբերգը ձերբակալվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել զենքով սպառնալու, քաղաքացուն ապօրինաբար ազատությունից զրկելու եւ թմրանյութեր պահելու համար: