Գարիկը հայր է դարձել․ լուսանկարներ
LifeԴերասան, հումորիստ Գարիկը կրկին հայր է դարձել։ Tert.am Life–ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեցին «Շանթ» հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից։
«Գարիկը, իսկապես, երկրորդ անգամ հայր է դարձել, սակայն երեխայի մասին մանրամասներ հայտնել չի ցանկանում, քանի որ դա անձնական նորություն է»,– ասացին «Շանթ» հեռուստաընկերությունից։
Գարիկն ու կինը` Մարիաննան դուստր ունեն։ Ամելին արդեն երեքուկես տարեկան է։ Առաջնեկի ծննդի ժամանակ ևս Գարիկը խուսափում էր հանրայնացնել անձնական կյանքին վերաբերող նորությունը, որքան էլ դա կյանքի կարևորագույն իրադարձություններից մեկն էր։
Ի դեպ, այս տարին Գարիկի ընտանիքում հոբելյանական է. օգոստոսին լրացավ նրա ու Մարիաննայի ամուսնության 5–ամյակը։