Հայերեն


Թավշյա հեղափոխության ռիսկ առաջ չբերելու հրամայականը

Քաղաքականություն

1in.am-ն իր վերլուծականում գրում է․

Պետական եկամուտների կոմիտեն նոր վարչապետից հանձնարարություն է ստացել ստուգումներով չանհանգստացնել փոքր ու միջին բիզնեսին: ՊԵԿ-ն առաջին անգամ չէ, որ ստանում է այդպիսի հանձնարարություն: Դա Հայաստանի իշխանության համար ամենանորաձև կամ միշտ նորաձև հանձնարարություններից է, որը սակայն կամ չի կատարում, կամ կատարվում է շատ կարճ ժամանակում: Մի քանի շաբաթ կամ ամիս ՊԵԿ-ը հանգիստ է թողնում փոքր ու միջին ձեռնարկատերերին, իսկ հետո նորից անցնում է գործի: Ինչպիսին կլինի վարչապետի հանձնարարության ճակատագիրն այս անգամ, որքան կապրի այդ հանձնարարությունը: Դա կլինի ընդամենը նորանշանակությամբ թելադրված քարոզչական քայլ, թե՞ սկզբունքային քաղաքականություն: Ընդհանրապես, այդ չափորոշումը հնարավոր է տարածել Հայաստանի իշխանության ցանկացած խոստման վրա, ցանկացած պաշտոնյայի շուրթերից հնչող: Պատճառն այն է, որ Հայաստանի իշխող համակարգը սկզբունքային է միայն մեկ հարցում՝ կոռումպացվածության: Մնացյալ բոլոր երևույթները Հայաստանի իշխանության համար կրել են ժամանակավոր բնույթ: Այդ իրավիճակում, որևէ նոր խոստում կամ հայտարարություն չի կարող հանրության մոտ ընկալվել այլ կերպ, քան հերթական ժամանակավոր իրողությունը: Հայաստանի իշխանությունն ընդհանրապես հայտնվել է հանրահայտ պամության հովվի կարգավիճակում, որը մի քանի անգամ գայլի կեղծ հարձակման մասին բղավոցներով և օգնության կանչերով խաղում էր համագյուղացիների հոգու հետ, իսկ երբ գայլը իրապես հարձակվեց, նրան արդեն ոչ-ոք չհավատաց և չշտապեց օգնության: Հայաստանի իշխանությունն այնքան է ժամանակավոր խոստումներով մանիպուլյացիայի ենթարկել հանրային վստահության ռեսուրսը, որ այլևս ոչ-ոք չի շտապելու «վստահության»: Իսկ առանց դա չի կարող լինել որևէ փոփոխություն, որովհետև Հայաստանում վիճակ փոխելու համար պետք են համակարգային քայլեր, իսկ համակարգի դեմ որևէ կերպ գնալու համար պետք է հանրային վստահություն: Սա փակ շղթա է, որի առաջ կանգնած է Կարեն Կարապետյանը, եթե ենթադրենք, որ նա իրապես ուզում է ճեղքել այդ շղթան: Սրան զուգահեռ կասկած չկա, որ 2017 թվականի ընտրություններից հետո իշխող համակարգը նրա հանդեպ դառնալու է առավել ագրեսիվ, հատկապես, եթե նա իսկապես ունի փակ շղթան ճեղքելու անկեղծ մտադրություն: Մինչև 2017 թվականը իշխող քրեաօլիգարխիկ համակարգը թույլ կտա, որ Կարեն Կարապետյանը միավորներ հավաքի, թեկուզ իրենց հաշվին: Ի վերջո դա ընտրական թնջուկը հաղթահարելու համար է, բոլորին հասարակական գլխացավանքից ազատելու համար: Սակայն, 2017 թվականից հետո, երբ վերարտադրության հարցը լուծված կլինի, մեծ է «հակահեղափոխության» կամ համակարգային հակագրոհի հավանականությունը, որի ալիքի տակ առաջինը կարող է հայտնվել Կարեն Կարապետյանը: Ինչպես կվարվի այդ ժամանակ Սերժ Սարգսյանը, ևս դժվար է ասել, քանի որ Սարգսյանին բնորոշ չեն կտրուկ շարժումները, կտրուկ դիմակայությունների մեջ մտնելը: Սակայն մյուս կողմից, այդ դեպքում Կարեն Կարապետյանի հանդեպ համակարգի ռևանշը նշանակելու է արդեն ռևանշ նաև Սերժ Սարգսյանի հանդեպ: Իսկ դա էլ նշանակում է, որ եթե այսօր Հովիկ Աբրահամյանն է նեղացած մեկնել Դուբայ, վաղը Դուբայ կարող է մեկնել Սերժ Սարգսյանը: Ըստ այդմ, ներիշխանական իրավիճակը զգալիորեն անցել է հետդարձի կամ շրջադարձի կետից՝ Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությամբ, և այստեղ արդեն տեղի ունեցող զարգացումների շարունակությունը հրամայական է նաև 2017-ից հետո, առնվազն մինչև 2018-ի ապրիլ՝ ստատուս-քվոն պահելու և ներիշխանական նոր թավշյա հեղափոխության ռիսկ առաջ չբերելու համար:

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված