Աննախադեպ իրավիճակ ԱԺ-ում.Արփինե Հովհաննիսյանը մենակ էր մնացել
Քաղաքականություն«ՀԺ» / ԱԺ-ում «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» հարցի քննարկման ժամանակ զվարճալի դեպք գրանցվեց: Մասնավորապես՝ հարցի հարակից զեկուցողը ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն էր, սակայն նախագահությունում միայն ինքն էր մնացել, ու ինքն էր նիստը վարում, ուստի հայտարարեց՝ «Հարգելի գործընկերներ, այս հարցի հարակից զեկուցողը ես եմ, ու ստիպված եմ ինքս ինձ ձայն տրամադրել՝ զեկուցելու համար»:
Այնուհետեւ մոտեցավ ամբիոնին՝ դատարկ թողնելով ԱԺ նախագահությունը:
Ավարտելով ելույթը եւ արձանագրելով, որ նախագահությունում ոչ մեկ չկա, որ հայտարարի, որ հարցերով կարող են իրեն դիմել, Արփինե Հովհաննիսյանը հարցերով դիմելու համար գրանցումը հայտարարեց ներքեւի ամբիոնից՝ հայցելով պատգամավորների ներողամտությունն ու տեղեկացնելով, որ ԱԺ նախագահն ու մյուս բոլոր փոխնախագահները զբաղված են:
շարունակությունը՝ կայքում