Խոզի միսը շատ երկրներում է օգտագործվում: Վարակված խոզը կարող է շատ վտանգավոր լինել առողջության համար: EnterTrain-ը խորհուրդ է տալիս ճիշտ պատրաստել խոզի մսից կերակրատեսակները և չափավոր օգտագործել:
Խոզի մսի օգտագորման վտանգները
1. Տրիխինելիոզ
Trichinella spiralis-ի կլոր որդը կարող է վարակել խոզերին: Վարակված կենդանիների հում կամ կիսաեփ միսը կարող է առաջացնել տրիխինելիոզ: Որդերը բազմանում են աղիներում և ներթափանցում արյան մեջ: Դրանք կարող են վնասել, սիրտը, թոքերը, նույնիսկ գլխուղեղը:

Տրիխինելիոզը կարող է առաջացնել մկանային թուլություն կամ ցավ, դողէրոցք, դիարեա, սրտի հետ կապված խնդիրներ: Ծխեցրած կամ ապխտած մսի մեջ որդերը չեն վերանում:
2. Հեպատիտ E

Խոզերը կարող են այս վիրուսակիրը լինել, և կիսահում միսը կարող է առողջությանը լուրջ վնաս հասցնել: Հեպատիտ E-ի համախտանիշներն են ախորժակի կորուստը, հոգնածությունը, դողէրոցքը, դեղնությունը: Հատկապես հղի կանայք պետք է զգույշ լինեն և խուսափեն խոզի միս օգտագործելուց:
3. Քաղցկեղ

Ապխտած կամ ծխեցրած խոզի միսը կարող է հանգեցնել կանցերոգենների առաջացմանը, որն էլ իր հերթին նպաստում է քաղցկեղի առաջացմանը: Քաղցկեղի առաջացման վտանգը նվազեցնելու համար սահմանափակեք խոզի մսի օգտագործումը մինչև շաբաթական կես կիլոգրամ:
4. Սրտային հիվանդություններ
Բացի մարմնի քաշն ավելացնելուց, խոզի ճարպը բացասաբար է ազդում սրտի աշխատանքի վրա: Այն ավելացնում է «վատ» խոլեստերինի մակարդակը օրգանիզմում: Այդպիսով մեծանում է սրտային հիվանդությունների վտանգը:

Վերամշակված խոզի միսը, ինչպիսիք են բեկոնը կամ երշիկը, ավելի վտանգավոր են, քան կարմիր միսը: