Ողբերգական դեպք Երևանում
ՀասարակությունՍեպտեմբերի 12-ին, ժամը 16:03-ին ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի թիվ 192 շենքից քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ նետվելով իր բնակարանի պատշգամբից:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Shamshyan.com-ի տեղեկություններով, ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի 72-րդ բնակարանի բնակիչ՝ 25-ամյա Կարեն Ս.-ի դին, ով ինքնասպանություն է գործել՝ 13-րդ հարկից իրեն ցած նետելով։
Կայքի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են երկտող, որում տղամարդը գրել է, որ այդ ծայրահեղ քայլին դիմել է իր 80-ամյա Սարգիս պապի պատճառով։
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։