Էժանագին շոուները մերը չեն. Հ. Պետրոսյանը՝ «Երկիր ծիրանիից» դուրս գալու մասին
Քաղաքականություն«ՀԺ» / Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության հինգ անդամներից երկուսը՝ Հայկ Պետրոսյանը եւ Մնացական Պարակշիեւը, դուրս են եկել խմբակցությունից: Այս մասին հայտարարվեց այսօր կայացած նիստի մեկնարկին:
Այսուհետ, նրանք Երեւանի ավագանու աշխատանքներին կմասնակցեն որպես անկախ անդամներ: Ու եթե նախկինում «Երկիր ծիրանի» խմբակցության բոլոր հինգ անդամների աթոռները գտնվում էին հավասար հեռավորության վրա, այժմ արդեն նրանց միջեւ տարածություն է առաջացել (լուսանկարում):
Խմբակցության շարքերը լքած Պարակշիեւն այլեւս նաեւ «Երկիր ծիրանի» կուսակցության անդամ չէ: Հայկ Պետրոսյանը չի էլ եղել:
Այսօր կայացած ավագանու նիստում, ի տարբերություն նախկին համախոհների, նրանք շատ պասիվ էին:
«Երբ հարցերը տեղին լինեն, մենք անպայման բարձրաձայնելու ենք, սակայն երբ որ ամեն ինչը պարզ է, դեմ քվեարկելու եւ խոսելու իմաստը չենք տեսնում: Էժանագին շոուներին մասնակցելը, կներեք, մերը չէ»,- ասաց Հայկ Պետրոսյանը:
շարունակությունը՝ կայքում