Հայտնաբերվել է ջրամբարում խեղդված աղջկա մարմինը
ՀասարակությունԱյսօր առավոտյան՝ ժամը 6:30-ին, Արգելի ՀԷԿ-ի ջրամբարի տարածքում սեպտեմբերի 10-ին անհետ կորած աղջկա որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է նրա մարմինը:
Այս մասին Tert.am-ին հայտնել է նրա ազգականը. «Չէ, կանալը չբացեցին, երեխեն ինքն իրենով դուրս եկավ»:
Հիշեցնենք, որ երեկ խեղդվածի հարազատները պահանջում էին բացել Արգելի ՀԷԿ-ի ջրամբարի «կանալի» հունը՝ հույս չունենալով, որ մարմինը կգտնվի եւ վախենալով, որ այն քայքայված վիճակում կհայտնվի «Գյումուշ» ՀԷԿ-ում: