Ռուսաստանն ու Ղազախստանն արդեն զորք են հանում միմյանց դեմ
ԱշխարհԼրագիր / Ռուսական Նեզավիսիմայա գազետա պարբերականը հայտնում է Ռուսաստանի սահմանին Ղազախստանի սկսած մասշտաբային զորավարժության մասին, որում ներգրավված է մոտ 10 հազար զինծառայող, մի քանի տասնյակ միավոր օդուժ, հազարից ավելի զրահատեխնիկա եւ այլն: Զորավարժությանը փորձարկվելու է «բարդ օպերատիվ-մարտավարական իրավիճակներում հրամանատարների անհրաժեշտ որոշումների կայացումը»:
Նեզավիսիմայա գազետան նշում է, որ Ղազախստանի զորավարժությունը առաջացնում է հարցեր, հատկապես որ այդ զորավարժության մասին նախապես չի ազդարարվել:
Թերթը ակնարկում է, որ Ղազախստանի զորավարժությունը փաստացի «զորավարժություն» է այսպես ասած թիկունքից: Ընդ որում, հայտնվում է նաեւ, որ բառացիորեն նախօրեին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի քարտուղարը հայտնել է մոտոհրաձգային ստորաբաժանման բարձր մարտական պատրաստության բերելու եւ մոտ 2000 զինծառայողի ներգրավմամբ վարժանքի մասին, որ տեղի կունենա Ղազախստանի սահմանից ոչ հեռու:
Փաստացի, Ռուսաստանն ու Ղազախստանը զորք են հանում միմյանց դեմ, իհարկե զորավարժության «փաթեթավորմամբ», գուցե առայժմ:
շարունակությունը՝ կայքում