EnterTrain-ը ներկայացնում է մի քանի մթերք, որոնք ավելի լավ է՝ բացառել սննդակարգից հարթ փոր ունենալու համար: Դա կօգնի ազատվել փորի փքվածությունից և արագորեն նիհարել որովայնի հատվածում:
1. Հրաժեշտ տվեք կաթնամթերքին

Կաթի օգտագործումը կարող է հանգեցնել գազի և փորի փքվածության: Կարող եք կաթի փոխարեն յոգուրտ օգտագործել:
2. Ասեք «ՈՉ» վերամշակված սննդին, սուրճին, ռաֆինացված շաքարավազին, ալկոհոլին:

Վերամշակված սնունդը նպաստում է ճարպի կուտակմանը, ինչը հանգեցնում է գիրության: Ռաֆինացված շաքարավազը խոչընդոտում է ճարպի այրմանը:
3. Նվազեցրեք աղի օգտագործումը

Աղի չափից շատ օգտագործումը հանգեցնում է օրգանիզմում ջրի մնալուն:
4. Համեմունքներ

Համեմունքների օգտագործումը հանգեցնում է մարսողական խնդիրների և օգնում է ճարպ կուտակել ստամոքսի մոտ:
5. Կրճատեք ածխաջրերի օգտագործումը

Խուսափեք մակարոնից, հացից, քաղցր սննդից: Այլընտրանքը սպիտակուցով հարուստ սնունդն է:
6. Ասեք «ԱՅՈ» մրգերին

Տանձը միշտ օգտակար է: Բայց տանձի կամ խնձորի օգտագործումը դանդաղեցնում է մարսողությունը: Սննդակարգում որոշ ցիտրուսային մրգեր ավելացրեք: