Հայտնիների ֆոտոշարքը` «գյուղական կյանքի և ավանդույթների» փառատոնի առթիվ
ՀասարակությունԼիլի Հովերը, Անդրանիկ Հարությունյանը, Ռաֆայել Մնացականյանը, Տաթև Հովակիմյանը, Աննա Մանուչարյանը, Զարուհի Բաբայանը և այլք մասնակցել են Գյուղական կյանքի և ավանդույթների ամենամյա 4-րդ փառատոնին ընդառաջ իրականացված ֆոտոշարքին, որը նպատակ ունի խրախուսելու հայ գյուղացիների և գյուղացիական խմբերի արտադրանքը: Tert.am Life–ը ներկայացնում է միջոցառման մանրամասներն ու ֆոտոշարքը։
Արշավի հեղինակը փառատոնի հանրային կապերի պատասխանատու Վրույր Թադևոսյանն է, ով առանձնակի կարևորությամբ ներկայացրեց այս նախաձեռնությունը։ «Ֆոտոշարքը, կարծես թե, դարձավ ամբողջացումն այն գաղափարի, որ դրված է հենց փառատոնի հիմքում. ավանդական մշակույթը գովերգել, ավանդական գյուղի զարգացմանը նպաստել ու հայ մշակին սատարել: Սա հնարավոր դարձավ Տերյան մշակութային կենտրոնի պրոֆեսիոնալ թիմի շնորհիվ, որի ֆոտոստուդիայում էլ իրականացրինք մեր գաղափարը: Բոլոր արտիստները սիրով համաձայնեցին մասնակցել նկարահանումներին, քանի որ նրանց էլ հետաքրքիր է մեր մշակույթը: Հատկապես, կարևոր է այն հանգամանքը, որ այս ամենը միտված է խրախուսելու հայ գյուղացիներին և նրանց արտադրանքը: Հավատացնում եմ, բոլոր մասնակիցները՝ ավելի քան 100 ֆերմերային խմբեր ու գյուղմթերք արտադրող անհատներ, անհամբեր սպասում են այս օրվան, պատրաստվում հատուկ խնամքով, իրենց արտադրանքին ներկայանալի տեսք տալիս տարբերվող փաթեթավորմամբ ու մեծ ակնկալիքներով գալիս են մայրաքաղաք՝ հանդիպելու տեղացիներին, ծանոթանալու հնարավոր ներդրողների հետ: Նրանք անչափ մեծ ոգևորությամբ ընդունեցին հայտնի ու սիրված արտիստների մասնակցությունն այս հարցում: Մեզ անընդհատ շնորհակալական նամակներ են գրում տարբեր մարզերի մասնակիցները»,– ասաց նա։
մանրամասն՝ կայքում