Աղջկան դպրոցում ծաղրում էին` անվանելով «ընձուղտ», իսկ 8 տարի անց բոլորը երազում էին նկարվել նրա հետ
LifeԱմերիկացի Հոլի Բրութը մանկուց շատ երկար ոտքեր է ունեցել: 12 տարեկանում նրա հասակն արդեն 180 սմ էր: Դասընկերները նրան անվանում էին ընձուղտ, Գուլիվերի դուստր և այլ մականուններով:
Հոլին 8 տարեկանում հաճախել է բասկետբոլի, իսկ 10 տարեկանում՝ ֆուտբոլի: Սակայն հետո նրան հեռացրել են ֆուտբոլի հավաքականից, բարձր հասակի պատճառով:
Հոլին հիմա 20 տարեկան է: Ապրում է Նյու Յորքում: Սովորում է դիզայնի ֆակուլտետում և աշխատում է որպես մոդել:
Ի դեպ Հոլիի հասակն այսօր 2 մետր է: Նրա ոտքերի երկարությունը կազմում է 125.7 սանտիմետր:
Հոլիի հասակն իրեն ամենևին չի խանգարում հագնել բարձրակրունկ կոշիկներ:
Ինչպես տեսնում եք Հոլին չի կոտրվել դասընկերների վիրավորաքներից և իր յուրահատկությունը վերածել է առավելության, իսկ բացասական մեկնաբանույթուններին հումորով է մոտենում: