Հայերեն

Հայուհին զարմացրել է Մելաձեին ու Ալսուին

Life

«Նոր ալիք 2017» մրցույթի մասնակիցների հարաբերությունները շատ ջերմ են։ Շատերը չեն ցանկանում հեռանալ Սոչիից։ Մրցույթում Հայաստանը ներկայացնող Սյուզաննա Մելքոնյանը Sputnik Արմենիային պատմել է, թե ինչ մթնոլորտ է տիրում «Նոր ալիքի» հարթակում։

«Նոր ալիք» երաժշտական մրցույթի ժյուրիի անդամները չգրված օրենքով պետք է անաչառ մնան ու չշփվեն մասնակիցների հետ, բայց նրանցից ոմանք չեն կարողացել զսպել զգացմունքները ու հաճոյախոսություններ են ասել հայ մասնակից Սյուզաննա Մելքոնյանին։

Հայ երգչուհին Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց, որ կարմիր գորգով անցնելիս պատահաբար հանդիպել է Կոնստանտին Մելաձեին ու Ալսուին։

«Ժյուրիի անդամները փորձում են առավելագույնս քիչ շփվել մեզ հետ, նրանք շատ նրբանկատ են։ Աշխատում են լարված իրավիճակ չստեղծել։ Բայց ես կարմիր գորգի վրա պատահաբար հանդիպեցի Ալսուին, ու նա ինձ ասաց. «Շնորհակալություն այսպիսի ձայնի, տաղանդի համար, մեծ հաճույքով եմ ձեզ լսում»։ Նաև լուսանկարվեցի Կոնստանտին Մելաձեի հետ, որն ինձ ասաց` կեցցես», — պատմեց Սյուզաննան։

Բացի այդ, ժյուրիի անդամները լրագրողների հետ հարցազրույցում ասել են, որ ֆավորիտ են համարում Մոլդովայի, Ուզբեկստանի մասնակիցներին ու Հայաստանը ներկայացնող երկու աղջիկներին։

«Շատ ուրախ եմ Էռնայի համար։ Կուլիսների հետևում հաճելի է լսել, որ հայը լավ է ելույթ ունեցել ու բարձր միավորներ է ստացել։ Մենք ուրախանում ենք, երբ մեր ելույթներին հետևող մարդիկ քաջալերող հաղորդագրություններ են գրում։ Մեզ համար մեծ պատիվ է Հայաստանը ներկայացնելը», — նշեց երգչուհին։Սյուզաննայի խոսքով` ութ տարի սպասել է«Նոր ալիք» մրցույթին։

«Վերջին ամիսներին ես հագեցած գրաֆիկ ունեի, երբ իմացա, որ մասնակցելու եմ մրցույթին, սկսեցի խմբիս հետ ակտիվ աշխատել։ Առաջին մրցութային օրվանից հետո դժվար էր, ես չափազանց հուզված էի։ Երկրորդ ելույթի ժամանակ արդեն հավաքվեցի, սովորեցի բեմին, հանդիսատեսին։ Այստեղ ֆանտաստիկ հանդիսատես է, նրանք յուրահատուկ ջերմություն են հաղորդում», — ասաց Սյուզաննան։

«Նոր ալիքի» հայ ջրահարս Էռնա Միր. «Հայրենիքն ինձ համար առաջին տեղում է»
Նրա խոսքով` մասնակիցները լրջությամբ են պատրաստվում ելույթներին, ու ելույթից հետո մեկ օրը հանգիստը պարզապես անհրաժեշտություն է։

«Հիմնականում ազատ ժամանակ չենք ունենում։ Բայց մասնակիցների հետ շփվում ենք, հիանալի հարաբերություններ ունենք։ Ոչ մի մրցակցություն չկա, երևի կապված է այն բանի հետ, որ մեզ հետ Ալեքսանդր Ռևզին է աշխատում։ Նա առաջին օրվանից բացատրեց, որ պետք է միմյանց հանդեպ հարգանք դրսևորել», — հավելեց երգչուհին։

«Նոր ալիք 2017»-ի մասնակիցներն այնքան են ընկերացել, որ չեն ուզում մտածել երաժշտական տոնի ավարտի մասին։

Սյուզաննան բոլորի հետ լավ հարաբերություններ ունի, բայց հատկապես մտերմացել է Ուզբեկստանի, Վիետնամի ու Ռուսաստանի ներկայացուցիչների հետ։

«Սկզբում պարզապես ուզում էի մասնակցել այս մրցույթին, «Նոր ալիքի» բեմում ելույթ ունենալ, իսկ հիմա այլ նպատակ ունեմ` հաղթել։ Չնայած իրավիճակը լիովին անկանխատեսելի է, ես գոհ եմ, քանի որ ֆավորիտների շարքում եմ», — ասաց հայ մասնակիցը։

Այս տարի «Նոր ալիք» միջազգային մրցույթին Հայաստանը երկու ներկայացուցիչ ունի` Էռնա Միրը (Միրզոյան) և Սյուզաննա Մելքոնյանը։

Սյուզաննան Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի շրջանավարտ է, մասնակցել է «Հայ սուպերսթար» նախագծին, «Եվրատեսիլ 2016»-ի ընտրական փուլին։

Երկու օրվա արդյունքներով Սյուզաննա Մելքոնյանը 237 միավոր է վաստակել ու հայտնվել չորրորդ հորիզոնականում։ Էռնան 242 միավոր է վաստակել (ժյուրիի բոլոր անդամները նրան առավելագույն 11 միավոր են շնորհել)։

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՍեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանUcom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՄարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութՓաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութCOP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ Դավթյան
Ամենադիտված