Հայերեն


Բերման են ենթարկել Արտյոմ Կանեւսկոյին

Հասարակություն

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ քիչ առաջ Երևանում ԱԱԾ-ն մեծ շուքով, հատուկ օպերացիայով բերման է ենթարկել քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունյանին՝ Արտյոմ Կանևսկոյին: Ինչն է պատճառը, մեզ առայժմ պարզել չհաջողվեց: Չի բացառվում, որ Ազգային անվտանգության ծառայության այս օպերացիան կապված է սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած սպանության հետ: Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 24-ին ՀՀ ոստիկանությունը պաշտոնական հաղորդում տվեց այն մասին, որ վնասազերծվել է մի խումբ, որը նախապատրաստում էր հեղինակություն Դոն Պիպոյի` Արթուր Ասատրյանի սպանությունը: Ու միանգամից վարկած առաջ քաշվեց, թե պատվիրատուն Արտյոմ Կանևսկոյն է: Ի դեպ, ուշագրավն այն էր, որ Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, պահելով պետական մարմինների հետ հարաբերությունների սուբորդինացիան, իր կողմից բացահայտված խմբին, այսպես ասած, հանձնեց իրավապահներին: ArmLur.am-ին տեղեկություններ հասան, որ խմբին ոչ թե ոստիկանությունն էր հայտնաբերել, այլ Դոն Պիպոյի մարդիկ: Իսկ ինչ արեցին իրավապահները: Մեծ հաշվով՝ ոչինչ: Բավարարվեցին միայն Կանեւսկոյի թիկնազորին «վնասազերծելով» և մեծ աղմուկ բարձրացնելուց հետո անհասկանալի պատճառաբանությամբ բաց թողնելով: Ասում էին, թե զենք-զինամթերք են հայտնաբերել մեքենաներում: Հարուցված քրեական գործի քննության ընթացքում էլ, ըստ ArmLur.am-ին հասած լուրերի, ՀՀ Քննչական կոմիտեն շարունակ պահանջում էր բերման ենթարկել Արտյոմ Կանեւսկոյին, սակայն օպերատիվ աշխատակիցները անկարող էին գտնել նրան: Մինչդեռ նա անարգել լողում էր երեւանյան լողավազաններում, մարզվում եւ այլն: Շատ չանցած` գործի քննությանը լրջություն հաղորդելու համար վարույթը տեղափոխվեց ԱԱԾ քննչական ծառայություն: Բայց այստեղ էլ ոչինչ չարվեց: Անհայտ էր նաեւ, թե վնասազերծված խմբի անդամներն ինչու են ազատ արձակվել: Եւ հետեւանքը եղավ սեպտեմբերի 12-ի կեսգիշերյան սպանությունը՝ բնակելի թաղամասում, մարդկանց տների վրա կրակոցներով սպանվեց քրեական աշխարհում հայտնի Արտյոմ Կանևսկոյի` Արտյոմ Հարությունյանի ընկերը` Կարեն Դավթյանը (Տուպիկ Կարեն) և վերջինիս մտերիմներից Լևոն Ավետիսյանը: Եվ միայն երկու հոգու սպանությունից հետո հայրենի իրավապահները որոշեցին տեղից շարժվել, եւ ԱԱԾ-ն հանդգնեց մեկուսացնել Կանեւսկոյին: Գուցե, եթե ժամանակին ոստիկանությունն ու քննչական կոմիտեն ակտիվ, համարձակ գործեին, կալանքի միջնորդություն ներկայացնեին և կալանավորեին Կանևսկոյին ու նրա թիմին, բանը նոր սպանություններին, վենդետային չէր հասնի: Թեև մյուս կողմից էլ դժվար է ասել` սա հերթական շոո՞ւն է, թե՞ նա պատիժ կկրի: Փորձը ցույց է տալիս, որ ինչպես անսպասելի բերման են ենթարկվում, այնպես էլ անսպասելի ազատ են արձակվում:

 

Քարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանՓաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իԱդրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանԻշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՊատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՆույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանՄեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ Սավգուլյան Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններից. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չի կարող մեզ կանգնեցնել Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. Անդրանիկ ԳևորգյանՎառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըՀաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱռանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԱյն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՄենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանԳավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանԳազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութՔաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվել
Ամենադիտված