Հայերեն


Ովքե՞ր են դատվում Հայաստանում

Հասարակություն

Հասարակությունը սպասում է: Քաղաքական դեմքերն ու մամուլը փորձում են վերլուծել կամ տեղեկատվություն հայթայթել: Հասարակության մի մասը ոգևորված նոր վարչապետի անձով՝ փորձում է հիմնավորել իր լավատեսական սպասումները: Մյուս մասը նույն ոգևորությամբ փաստարկում է, թե ինչու չի կարելի մեծ սպասումներ ունենալ ու մեծ հույսեր կապել: Բայց միևնույն է, բոլորին հետաքրքիր է, թե ինչ կառուցվածք և, որ ավելի հետաքրքիր է, ի՞նչ կազմ է ունենալու մեր ապագա կառավարությունը:

Հասարակական հետաքրքրության մյուս խոշոր սպասումը համաներումն է: Կամ, ավելի ճիշտ` համաներման հնարավորությունը: Ի վերջո, պետությունը պատրաստվում է հոբելյան նշել: Իսկ պատմությունը հուշում է, որ պետական խոշոր հոբելյաններից առաջ համաներում է հայտարարվում: Բայց մեզանում նույնիսկ այս հարցում ստույգ ոչինչ հայտնի չէ: Այս ոլորտն էլ թափանցիկ չէ: Այստեղ էլ ամենաբնութագրական բառը «սպասումն» է:

Եվ սպասումների այս ֆոնին` աննկատ մնաց Ազգային վիճակագրական ծառայության հրապարակումը, որ վերնագրված է «Հայաստանի Հանրապետության սոցիալական վիճակը 2015թ.»: Այս վերնագրով փաստաթուղթ ամեն տարի հրապարակվում է: Բայց ամեն տարի ինչ-որ պատճառ լինում է, որ այն հասարակության համար աննկատ մնա: Հնարավոր է` նաև այն պատճառով, որ մեր հասարակությունը, բոլոր մյուսների նման, առողջ կասկածամտություն ունի վիճակագրության հանդեպ: Իսկ մարդկային իմացության այդ ոլորտի հանդեպ, թերևս, ամենահայտնի կատակը պնդում է. «Եթե ես ձեռք չեմ բարձրացնում իմ կնոջ վրա, իսկ հարևանս ամեն օր ծեծում է կնոջը, ապա վիճակագրության տեսանկյունից մենք օրը մեջ ծեծում ենք մեր կանանց»:
Այս կատակի մեջ, իհարկե, ճշմարտություն կա:

Բայց միևնույն է, նույնիսկ մեր հարազատ Վիճակագրական ծառայության հրապարակումներում հետաքրքիր ու, որ ավելի կարևոր է, ճշմարիտ տվյալներ կան: Օրինակ` երկրի սոցիալական վիճակը ներկայացնող վերոհիշյալ փաստաթղթում ամրագրվում է, որ ամեն տարի դատական պատասխանատվության է ենթարկվում երկու հազար 800-ից երեք հազար մարդ: Կարելի է նաև տեսնել, որ մեր դատական համակարգն ամեն տարի դատական պատասխանատվության կանչված անձանց կեսից մեկ տոկոսին է արդարացնում:

Եթե դուք իշխանամետ քաղաքական հայացքներ ունեք, կարող եք ոգևորված ասել, որ մենք ապրում ենք իրավական պետությունում, ուր հետաքննական ու հարակից նման գործառույթ ունեցող ուժային կառույցները հենց այնպես ոչ մեկին դատարանի դուռը չեն հասցնում: Դրա համար ՝էլ այդքան քիչ են արդարացնող վճիռները: Իմիջիայլոց, նույն համամասնությունն է նաև «Կալանավորումը` որպես խափանման միջոց» տողի դիմաց արձանագրված ցուցանիշը: Մեր դատարանները միշտ էլ սիրահոժար կալանավորում են նրանց, ում բերելհասցրել են իր դուռը: Դատական վիճակագրությունն ուսումնասիրելիս` կնկատեք, որ ամենաշատը մեր երկրում դատվում են սեփականության դեմ ուղղված հանցագործությունների մեջ մեղադրվողները: Տեսեք՝ 2014-ին դատական պատասխանատվության է ենթարկվել 2944 մարդ, իսկ 2015-ին՝ 2844: Գողության, կողոպուտի, խարդախության ու սեփականության դեմ ուղղված մյուս հանցագործությունների պատճառով դատվել են համապատասխանաբար` 790 (27 տոկոս) և 787 (27 տոկոս) մարդ: Իրավագիտության տեսանկյունից` այս ցուցանիշը, հնարավոր է, որ բացատրելի է: Տրամաբանական է ու բացատրելի նաև այն փաստը, որ Հայաստանում դատական պատասխանատվության ենթարկված անձանց կեսը չաշխատող, չսովորող, բայց աշխատունակ տարիքի անձինք են: Այդպիսին են 2014-ին դատվածների` 49, իսկ 2015-ին դատվածների` 53 տոկոսը: Բայց, եթե Դուք ծանոթ չեք այս ոլորտի ցուցանիշներին, ապա հաստատ չեք գուշակի, թե որ ոլորտից է դատապարտվածների մյուս խոշոր խումբը: 2014թ. դատական պատասխանատվության ենթարկվածներից 879-ը եղել են զինվորական ծառայողներ: 2015-ին այս ցուցանիշը նվազել է՝ 707 զինծառայող: Փաստորեն, Հայաստանում 2014-ի դատական պատասխանատվության ենթարկվածների` 30, իսկ 2015-ին` 25 տոկոսը զինծառայողներ են: Ընդունեք, որ հասարակությունը տեղյակ չէ այս վիճակագրությանը: Տարեկան մեկ-երկու մարդ է դատվում պետական կարգի դեմ ուղղված հանցագործությունների մեղադրանքով: Մինչդեռ «Զինվորական կարգի դեմ ուղղված հանցագործությունների» մեղադրանքով դատապարտվել է 2014-ին` 750, իսկ 2015-ին՝ 609 զինծառայող: Մեր ընդդիմադիր քաղաքական գործիչները տարիներ շարունակ խոսում են քաղբանտարկյալների մասին, իսկ այս փաստը նույնիսկ նրանց ուշադրությանը չի արժանացել: Իշխանությունների մասին այս դեպքում խոսելը լրիվ ավելորդ:

Մինչդեռ մեր բանակը մեր հպարտության ու հասարակական սիրո հիմնական կերպարն է: Որպեսզի մռայլ փաստերով չավարտեմ, կբերեմ իրավական վիճակագրության մեկ այլ ոլորտի տվյալներ: 2012-ին կաշառք ստանալու մեղադրանքով դատական պատասխանատվության է ենթարկվել` 22 մարդ, 2013-ին՝ 9, 2014-ին՝ 14, իսկ անցած տարի` 28 մարդ: Մեր նախկին կառավարությունը չհասցրեց հրապարակել այս փաստը: Այլապես լավ առիթ կստանար խոսելու կոռուպցիայի դեմ պայքարում արձանագրած հաջողության մասին: Հատկապես կընդգծվեր այն փաստը, որ 2014-ին կաշառք առաջարկելու մեղադրանքով դատապարտվել է 17 մարդ, իսկ 2015-ին կաշառատուների քանակն արդեն 58 էր: Ափսոս:

 

Արա ԳԱԼՈՅԱՆ, 168.am

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված