Հայերեն


Կարեն Գեղեցիկը և յուր կոստյումը

Քաղաքականություն

Ֆրանսիայի հայտնի թագավոր Ֆիլիպ Չորրորդ գեղեցիկը եթե իմանար, որ իր ժամանակաշրջանից շուրջ յոթ հարյուր տարի հետո կլինի մեկ այլ գեղեցիկ կառավարիչ, թերևս կհրաժարվեր այդ պատվանունից։ Մյուս կողմից մենք շատ ուրախ ենք, որ Կարեն Կարապետյանը տեղյակ չէ Ֆիլիպ Գեղեցիկի գործունեությունից և սահմանափակվում է Սյունիքը Սինգապուր դարձնելու բուռն ցանկությամբ։ Հակառակ դեպքում, եթե նա տեղյակ լիներ այդ պատմական անցքերից, ապա կխոստանար Շիրակը դարձնել Աքվիտանիա, Տավուշը՝ Ֆլանդրիա, Լոռին՝ Ֆոնտենբլո։
Իսկ եթե մի պահ վերանանք սարկազմից, ապա ամփոփվեց Կարապետյանի պաշտոնավարման մեկ տարին։ Բոլորը լուրջ դեմքով վերլուծում են այն, ինչը տեղի չի ունեցել։ Հայաստանը մեկ տարում առաջընթաց չի ապրել։ Հասարակության խնդիրների չնչին մասն անգամ չեն կարգավորվել։ Իսկ հիշու՞մ էիք, թե ինպիսի հույսեր էին արթնացել, երբ Հյուսիսի մարդը եկավ մեզ փրկելու։
Որոշ տվյալներով, Հայաստանն առաջատարն է պոռնո կայքերից օգտվողների քանակով Կովկասում։ Ասել է թե, ազգս սիրում է երազախաբ լինել, իսկ հետո՝ հաջորդում է տրամաբանական գործողությունը։
Մեկ այլ հարցումներով, Հայաստանն առաջատարն է աշխարհում հավատացյալների թվով։ Շուրջ 92 տոկոսն իրենց համարում են հավատացյալներ։ Դե իսկ Քրիստոսն ասել է՝ Աստծունը Ատծուն, Կեսարինը՝ Կեսարին։ Ինչպե՞ս կարող էին չհավատալ, երբ Սերժ Սարգսյանը ներկայացրեց Կարեն Կարապետյանին և ասաց՝ լավ է լինելու։
Իսկ ի՞նչ արեց Կարապետյանը։ Շոու, ընկերներ։ Այն ամենն, ինչ նա արեց, միտված էր միայն մեկ բանի՝ իմիտացիա ստեղծելու, թե այս կառավարությունը հաջողելու է։ Իսկ եթե հիշում եք, դա նախընտրական փուլում էր։ Բայց եկեք հետհայացք նետենք ու հասկանանք, թե ու՞մ վրա էր հոխորտում։ Երկրորդական, երրորդական քաղաքների քաղաքապետերի ու ինչ-որ վարչությունների պետերի։ Իսկ դա նորմալ է։ Այդ բոլորը պետերը գիտեն, որ կարապետյանները կգնան ու կգան, իսկ իրենք կմնան։ Համակարգային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, միջին վիճակագրական հայաստանցին իր սոցիալական վիճակում դրական տեղաշարժ չի նկատել, եթե չխոսենք բացասականի մասին։
Իսկ եթե լինենք անկեղծ, ապա պետք է պնդենք, որ պիջակ փոխելով, իմիջ ձևավորելով և շոու սարքելով՝ երկիր չեն կառավարում, բովանդակություն չեն փոխում, էություն չեն կարգավորում։ Այդ ամենն անում են աշխատելով, սկզբունքայնություն, օբյեկտիվություն և կառավարման հմտություններ դրսևորելով։ Գազի փական բացել-փակելը դեռ չի նշանակում տնտեսությունից հասկանալ։
Կարապետյանի կառավարության միակ ձեռքբերումը ձևակերպել է մի սիրառատ ու ներքին սեռական էներգիայով հարուստ տիկին, որն իր արշինով չափելով ողջ հասարակությանը, հայտարարեց, թե Կարեն Կարապետյանը տիրացել է Հայաստանի կանանց 80 տոկոսի սրտերին։

Գաբանա Վալենտինո, armenia24.info

Ֆրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել ԿարապետյանԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՑանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ ԿարապետյանԱյսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ ԿարապետյանՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ Սավգուլյան
Ամենադիտված