Հայերեն


Սերժ Սարգսյանի ուղերձը

Քաղաքականություն

Սերժ Սարգսյանն այսօր ուղերձ է հղել Բորիս Մինցի ինստիտուտի և Հայ-ռուսական համալսարանի կազմակերպած «Փոքր անցումային տնտեսություններ. տեղային պատասխաններ համընդհանուր մարտահրավերներին» թեմայով նստաշրջանի առթիվ՝ մաղթելով նստաշրջանի աշխատանքներին արդյունավետ ընթացք և օգտակար քննարկումներ:

«Բորիս Մինցի ինստիտուտի խորհրդի հարգելի՛ անդամներ,

Հայ-ռուսական համալսարանի գիտական խորհրդի հարգելի՛ անդամներ,

Սիրելի՛ դասախոսներ և ուսանողներ,

Ողջունում եմ «Փոքր անցումային տնտեսություններ. տեղային պատասխաններ համընդհանուր մարտահրավերներին» թեմայով Բորիս Մինցի ինստիտուտի և Հայ-ռուսական համալսարանի կազմակերպած հայաստանյան նստաշրջանի անցկացումը:

Կարևոր և արդիական եմ համարում այս միջոցառումը Հայ-ռուսական համալսարանում, որն այս տարի տոնում է հիմնադրման 20-ամյակը և տարիների ձեռքբերումներով հաստատուն տեղ է գրավել մեր երկրի գիտակրթական կյանքում:

Անկախության տարիների փորձով Հայաստանը, անկասկած, հետաքրքրություն է ներկայացնում քաղաքագիտության և տնտեսագիտության ժամանակակից տեսաբանների համար: Հայաստանն առաջինն էր հետխորհրդային երկրներից, որ իրականացրեց գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականաշնորհումը, էներգետիկ համակարգի վերափոխումը և արդիականացումը, ենթակառուցվածքների համապատասխանեցումը շուկայական տնտեսության կանոններին: Բարդ աշխարհաքաղաքական, արտաքին և ներքին մարտահրավերների պայմաններում մեզ հաջողվեց ամուր հիմքերի վրա դնել ժողովրդավարական կառավարման սկզբունքները, ստեղծել քաղաքացիական հասարակության և ազատական տնտեսության հիմքերը:

Նշված բոլոր բնագավառներում մենք հարուստ փորձ ենք կուտակել և պատրաստ ենք փոխանցելու մեր ձեռքբերումներն ու դասերը: Սահմանադրության առումով այժմ մենք գտնվում ենք նոր որակի անցումային շրջանում՝ մուտք ենք գործում առավել առաջադիմական խորհրդարանական կառավարման համակարգ, ինչը, վստահ եմ, կապահովի Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական անշրջելի զարգացումը:

Երկրի տնտեսությունը նույնպես կանգնած է նոր մարտահրավերների առջև: Այժմ միջազգային գործարար լայն շրջանակներին մեր տնտեսության զարգացման ծրագրերի մեջ ընդգրկելու նոր փուլի շեմին ենք: Հիմնվելով առաջադեմ օրենսդրության և միջազգային ամենաարդյունավետ փորձի վրա՝ լիահույս ենք, որ կկարողանանք ստեղծել օտարերկրյա ներդրողների համար անհրաժեշտ գործիքակազմ, վստահելի տնտեսական համակարգ և արտահանման հնարավորություններ:

Անցումային փուլի հաղթահարմանն առնչվող այս հարցերի և Հայաստանի դասերի ու հնարավորությունների քննարկմամբ, հուսով եմ, դուք ապագայում հանդես կգաք նոր և շահավետ լուծումներով ու մոտեցումներով, որոնք շահեկան կլինեն ինչպես Հայաստանի, այնպես էլ նույն խնդիրներին բախվող այլ երկրների համար»,- ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում:

Հայաքվեի սոցիալական ծրագրի չորս հիմնասյունները. Հրայր ԿամենդատյանԻշխանությունն ընտրել է ժողովրդին ահաբեկելու ճանապարհը․ Աննա ԿոստանյանՄենք ճիշտ էինք, դուք՝ սխալ․ «Հայաստանը ես եմ» նախաձեռնության մերժված առաջարկը դարձավ օրենքի փոփոխություն. Նաիրի Սարգսյան Արցախի վերահայացումն անհերքելի իրավունք է՝ ազգային առաջնահերթություն, և դա փոխելն անհնար է. Աննա ԿոստանյանՆիկո՛լ խեղկատակ, Ապրիլի 24-ին քո վերջն է լինելու, դու պիտի հեռանաս մինչև ընտրութուններ․ Գրիգորյան Տիեզերքում արևային վահանակներն աշխատում են առնվազն 5 անգամ ավելի արդյունավետ Մեր հստակ պահանջը Եվրոպական միությանից՝ իրավունքի գերակայություն և հավասարություն բոլորի համար. Ռոբերտ Ամստերդամ ԶՊՄԿ-ի նոր ներդրումը՝ կենսունակ համայնքների զարգացման համար Սահմանադրությունը վերաձևվում է ադրբեջանաթուրքական թելադրանքով․ Արեգ Սավգուլյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա մարտի 26-ին, ժամը 15:30-ին«Նոր Դարաշրջան» կուսակցությունը մտադիր է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին Քարոզարշավ՝ պատերազմի սպառնալիքի տակ. ինչո՞ւ է Փաշինյանը հրաժարվում էթնիկ զտման փաստից Նոր օդանավակայան Հրազդանում և էժան պարտք. «ՀայաՔվե»-ի ծրագիրն իրատեսակա՛ն է Երբ ներքաղաքական լարվածությունը դառնում է միջազգային քննարկման առարկա Պատմության ջնջման վտանգը. արդյո՞ք հերթը հասել է նաև ազգային հիշողությանը Անվտանգություն՝ ոչ թե կարգախոս, այլ համակարգ. «Ուժեղ Հայաստանի» այլընտրանքային օրակարգը Այսօր «Համահայկական ճակատ» շարժման անդամները` ղեկավար Արսեն Վարդանյանի գլխավորությամբ, Ազգային ժողովի մուտքի մոտ էինՄենք այլևս թույլ չենք լինի. պատրաստվում ենք վաղը կայանալիք «Ուժեղ խաղաղություն» միջազգային համաժողովինԳորիսի թիվ 4 մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄԵրևան-Սևան ճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Astra»-ն Ուկրաինայում նախագահական ընտրությունների հարցն արդիական է. Պեսկով Պատերազմով ահաբեկումը որպես շանտաժ. ինչո՞ւ է իշխանությունը վախեցնում ժողովրդին. Էդմոն ՄարուքյանՄեծ Բրիտանիայի ամենատարեց սուպերմոդել Դաֆնա Սելֆը մահացել է 97 տարեկանում Երկրաշարժ՝ Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելք Հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում Եթե hարձակումները շարունակվեն Իրանի պետական բուրգի վրա, երկիրը կկանգնի տարածքային ամբողջականության կnրստի առաջ. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Մեր ժողովուրդը չի ցանկանում, որ Նիկոլ Փաշինյանը շարունակի լինել վարչապետ. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Մեր երկրում այն քաղաքական գործիչները, որոնք անհանգստացնում են վարչապետին, հայտնվում են բանտում. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Նավթի գինը կրկին բարձրացել է՝ անցնելով 100 դոլարը մեկ բարելի դիմաց «Երբ Սամվել Կարապետյանն ասաց, որ դա անընդունելի է, նրան ձերբակալեցին». Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի հակաեկեղեցական արշավի մասին (Տեսանյութ)«Սա դասական էթնիկ զտում է». Նարեկ Կարապետյանը՝ Արցախում կատարվածի մասին Ադրբեջանում մնացել էր ընդամենը 10 հայ, բայց նրանք էլ չկարողացան այնտեղ ապրել. Սա դասական էթնիկ զտում է.Նարեկ Կարապետյան«Արևմուտք = խաղաղություն» բանաձևը կեղծ է». Մհեր Ավետիսյան Եթե Փաշինյանը հաղթի, Սյունիք գնացող ճանապարհը չի լինի․ Էդմոն Մարուքյան«Մեծ քաղաքականություն». էպիզոդ երրորդՍիլվա Հակոբյանը Իտալիայի հանգստից լուսանկարներ է հրապարակել Սամվել Կարապետյանն առաջադրվում է վարչապետի պաշտոնի համար. ըստ հարցումների՝ մենք առաջատար ենք. Նարեկ ԿարապետյանԻրանում ավելի քան 30 մարդ է ձերբակալվել Իսրայելի և ԱՄՆ-ի հետ կապեր ունենալու կասկածանքովԱրցախից մինչև Երևան. Ադրբեջանի էքսպանսիայի հաջորդ փուլըՀայտնի է «Էլ Կլասիկո»-ի օրը Ուժեղ խաղաղությունը կլինի միայն այն դեպքում, երբ հակառակորդը տեսնի քո հնարավորությունները. Ուժեղ ՀայաստանՍևաստոպոլում բազմահարկ շենքում պայթյունի հետևանքով կան զnհեր և վիրավnրներ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի հարցազրույցը աշխարհահռչակ բլոգեր և բիզնես ինֆլուենսեր Մարիո ՆավֆալինՍևանի բժշկական կենտրոնի տնօրենը մեղադրվում է խոշոր չափերի գույքի հափշտակության և խմբի կազմում կեղծիք կատարելու մեջՀՀ Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը` Փաշինյանի կողմից զենք գնելու մասինՊետք է վերականգնենք սոցիալական արդարությունը․ Ավետիք Չալաբյան Ստոմատոլոգիական ծառայությունները պետք է ներառվեն առողջության ապահովագրության մեջ․ Հրայր Կամենդատյան8700 երեխաներ զրկվելու են իրենց բնակավայրում դպրոց հաճախելու հնարավորությունից․ Ատոմ Մխիթարյան Հայ ժողովրդի արթնացումը սկսված է, ոչ ոք չի կարող այն կասեցնել․ Արսեն ԳրիգորյանՆարեկ Կարապետյանի հարցազրույցը ամերիկացի աշխարհահռչակ բլոգեր և բիզնես ինֆլուենսեր Մարիո Նավֆալին (տեսանյութ)
Ամենադիտված