Որոնք են խոտաբույսերով լոգանք ընդունելու առավելությունները
LifeՄաշկը հանգստացնելու, վիտամիններով հարստացնելուն և նուրբ ու թավշյա դարձնելու համար հարկավոր է ժամանակ առ ժամանակ խոտաբույսերով լոգանք ընդունել:
Բժիշկները բացատրել են, թե խոտաբույսերի որ խառնուրդը կլինի ամենից օգտակարը սթրեսի ժամանակ, որ բույսերը կնպաստեն երիտասարդացմանը և այլն:
Օրինակ՝ նարդոսն ու եղեսպակը հիանալի բույսեր են հակասթրեսային լոգանքի համար:
Մասնագետները նշում են, որ չոր մաշկի համար լավագույն խոնավեցնող միջոց կլինի կաթով լոգանքը, իսկ մաշկն ավելի նուրբ ու թավշյա դարձնելու համար կարելի է վարսակ օգտագործել:
Տաք լոգանքի ժամանակ ծակոտիները լայնանում են, իսկ մաշկը՝ մաքրվում: Հենց այս ժամանակ է խորհուրդ տրվում օգտագործել բնական սկրաբ՝ չոր ու կոշտացած մաշկից ազատվելու համար: