Արմեն Ամիրյանին չթողեցին այլ ելք. հարվածն ուժեղ էր
ՀասարակությունԼՐԱԳԻՐ / Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը սեպտեմբերի 14-ի կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում փորձել է դուրս գալ այն անհարմար վիճակից, որում հայտնվել է Թումանյանի տուն-թանգարանում բացված ցուցահանդեսը փակելու մշակույթի նախարարության որոշումից հետո:
Ցուցահանդեսը նվիրված էր ստալինյան, բոլշեւիկյան բռնություններից տուժածների հիշատակին: Այդ զոհերի թվում եղել են նաեւ Թումանյանի որդիները: Ցուցահանդեսի բացումից 22 օր անց մշակույթի նախարարությունը որոշում է փակել այն, իսկ փոխնախարար Արեւ Սամուելյանն էլ բացատրում այդ որոշումը ցուցահանդեսի «քաղաքականացվածությամբ»:
Անհարմար վիճակից դուրս գալու փորձը սակայն թերեւս պետք է գնահատել անհաջող, որովհետեւ Արմեն Ամիրյանը դրա ընթացքում հայտնվեց էլ ավելի անհարմար վիճակում, համենայն դեպս դատելով պատասխաններից:
Օրինակ, նա հայտարարում է, որ ցուցահանդեսը փակելու որոշումը ամենեւին կապված չէ բովանդակության հետ, այլ ընդամենը ներգերատեսչական հարաբերության խախտման հետեւանք է՝ թանգարանը պետք է համաձայնեցներ ցուցահանդեսը նախարարության հետ, անկախ որեւէ բովանդակությունից: Ավելին, Արմեն Ամիրյանը ստեղծված վիճակում իշխանության քաղաքական պատասխանատվությունը ծածկելու համար հայտարարում է, որ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ մշակվում է ստալինյան բռնությունների զոհերի թանգարան ստեղծելու նախագիծ:
շարունակությունը՝ կայքում