Կինոյի ժամանակակից ինդուստրիայում դիմահարդարներն այնպիսի պրոֆեսիոնալիզմի են հասել, որ կարող են դերասանին ցանկացած դերի համար պատրաստել:
Երբ աղմկահարույց «Սարսափների ամերիկյան պատմություն» սերիալում երևաց հերոսուհին՝ Փեփփերը, դժվարությամբ կարելի էր գուշակել՝ ով է մարմնավորում միկրոցեֆալիայով տառապող աղջկան:
Սերիալի սիրահարները գիտեն, որ Փեփփերը հոգեբուժարանի հիվանդ է: Զրպարտությունից և սպանության կեղծ մեղադրանքներից հետո Փեփփերին հոգեբուժարան է ուղարկում հարազատ քույրը:

Փեփփերին մարմնավորում է Նաոմի Գրոսմանը՝ հաճելի արտաքինով և իսկապես համարձակ կին:
Սերիալում դերի համար դերասանուհին գլուխը սափրեց, ամեն նկարահանումից առաջ համբերատարությամբ 3 ժամ նստում էր մինչ իրեն տգեղացնող գրիմ էին անում:

Հետաքրքիր է, որ Փեփփերի կերպարն իրական նախատիպ ունի՝ Շլիթցի Սյորթիսը, ով տառապում էր միկրոցեֆալիայով և հայտնի դարձավ «Այլանդակները» (1932) ֆիլմում մասնակցությունից հետո:

Շլիթցիի ուղեղը թերհաս էր: Ասում են՝ նրա զարգացման մակարդակը կանգ էր առել 4 տարեկանում:

EnterTrain-ը ներկայացնում է տեսանյութ, որը մանրամասնորեն ներկայացնում է «Սարսափների ամերիկյան պատմությունում» դերի համար Նաոմի Գրոսմանի կերպարանափոխման բոլոր փուլերը: