Հայերեն

ԱՄՆ դեսպանը՝ Սասնա ծռերի գործի, կոռուպցիայի դեմ պայքարի ու ներդրումների մասին

Քաղաքականություն

Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան պարոն Ռիչարդ Միլսը բացառիկ հարցազրույց է տվել «Ա1+» հեռուստաընկերությանը։

Պարոն դեսպան, մերհարցազրույցի օրը համընկել է վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակման մեկ տարվա հետ։ Եվ սկսենք Կառավարության ու Ձեր հարաբերություններից։ ԱՄՆ -Հայաստան տնտեսական համագործակցությունը հայաստանցիներին հուզող հարցերից է։ Ձեր գնահատմամբ, Հայաստանի նոր կառավարության օրոք որքանո՞վ է բարելավվել ներդրումային միջավայրը։ Կա՞ն արդյոք ամերիկյան ընկերություններ, որ պատրաստվում են գալ այստեղ, ներդրումներ կատարել։ Կոնկրետ, արդենիսկ տեսանելի արդյունքներ ունե՞նք։

Ռիչարդ Միլս – Նախ՝ շնորհակալ եմ Ձեր լսարանի առաջ հանդես գալու հնարավորության համար։ Չէի ասի, որ այստեղ՝ Հայաստանում, շատ ամերիկյան ընկերություններ կան, բայց ամերիկյան ընկերությունների շրջանում կա հետաքրքրություն շուկայի նկատմամբ։ Մենք փորձում ենք շուկայի հնարավորությունները ներկայացնել նրանց։ Ինչպես նշեցիք, լրանում է վարչապետի պաշտոնավարման մեկ տարին, նաև Միացյալ նահանգներում մենք ունենք նոր վարչակազմ,և նշանակալի է այն հանգամանքը, որ երկու երկրների կողմից էլ տնտեսական հարաբերությունները կարևորվում և շեշտադրվում են։

Գործարար համայնքում հետաքրքրությունից զատ, մենք տեսնում ենք նաև կառավարությունների մակարդակում հետաքրքրություն՝ գործարար-տնտեսական կապերի խթանման ուղղությամբ։ Երեկ ունեինք պատվիրակություն Միացյալ նահանգներից՝ ԱՄՆ Առևտրի ներկայացուցչի գրասենյակի ներկայացուցիչները, որոնք այստեղ էին՝ խոսելու, ներկայացնելու այն հնարավորությունները, որոնք թույլ կտան Հայաստանին ապրանքների արտահանում իրականացնել Միացյալ նահանգներ։

Տեղին չի լինի նշել կոնկրետ ընկերությունների անուններ, որոնք հետաքրքրված են տնտեսավարելու հեռանկարով, սակայն ես կնշեմ ոլորտները, որտեղ կա ամերիկյան ներդրումների հետաքրքրությունը, մասնավորապես՝ հետաքրքրված են Տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, էներգետիկայի, հանքարդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտներով։

Մենք նախանձով ենք նայում մեր հարևաններից որոշներին, որտեղ ամերիկյան կապիտալն ավելի շատ է ներկայացված, քան Հայաստանում։ Վստահ եմ՝ ամերիկացի գործարարները կիսվել են Ձեզ հետ, թե ինչու են վարանում Հայաստան գումար բերելու, բիզնես սկսելու հարցում։

Ռիչարդ Միլս – Ուզում եմ նշել գործարար շրջանակների հետաքրքրությունը Հայաստանում ներդրումների նկատմամբ, իրազեկվածությունը Հայաստանում առկա հնարավորությունների մասին, այն պլյուսների մասին, որ կան Հայաստանում օտարերկրյա ներդրողների համար։

Համար մեկ գործոնը կնշեմ այն, որ Հայաստանում կա բարձր որակավորում ունեցող աշխատուժ։ Ցանկացած ներդրող՝ լինի ամերիկացի, չինացի կամ գերմանացի, երբ դիտարկում է ներդրում կատարելու հնարավորությունները, կարևորում է գործարար միջավայրը։ Եվ այստեղ, անշուշտ, շտկման կարիք ունեցող ոլորտներ կան։ Կառավարության հետ այս հարցերի շուրջ անկեղծ, շիտակ քննարկումներ ունեցել ենք, վարչապետի հետ խոսել ենք այս հարցերի շուրջ, նա հարցրել է՝ ի՞նչն է մտահոգում ամերիկյան գործարարներին, և ես ներկայացրել եմ մեզ մտահոգիչ հարցերի շրջանակը։

շարունակությունը՝ կայքում

Թույլ մի՛ տվեք խլել ձեր ընտրական իրավունքը․ գնացե՛ք և քվեարկե՛ք 8-ի օգտին․ Գոհար ՄելոյանԲարձր տրամադրություն, ուրախ ընդունելություն ու անսահման ջերմություն, սիրելի՛ աբովյանցիներ, շնորհակալ ենք. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) «Բացահայտում» ՀԷՑ-ի մասինԵթե վեց ընդդիմադիր պատգամավորները չքվեարկեն քո օգտին, հրաժարական կտա՞ս․ քաղաքական հայտարարությունների պատասխանատվությունը պետք է կրել. Հրայր Կամենդատյան Միասնությունը չի նշանակում, որ բոլորս պետք է ունենանք նույն քաղաքական հայացքները․ Մհեր Ավետիսյան ՈւՂԻՂ. Գոհար Մելոյանն ամփոփում է 13:00-ի դրությամբ արձանագրված ենթադրյալ ընտրախախտումները` ՍպիտակումԱրշակ Կարապետյանի հեռացումը թուլացրեց սահմանային կառավարման համակարգը և բացեց դուռը հակառակորդի առաջխաղացման համար. ՀՃՇ անդամ Աննա Ղուկասյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, համայնքապետի թեկնածու Արման Ավետիսյանը քվեարկեցՍպիտակ համայնքի Սարահարթ բնակավայրի վարչական ղեկավարն իր ավտոմեքենայում նստած վերահսկում է ընտրողներին. Գոհար ՄելոյանըԱյսօր Սուրբ առաքյալներ Ս. Թադեոսի և Ս. Բարդուղիմեոսի հիշատակության օրն էՎթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը «Ուժեղ Հայաստանը» միջազգային և խորհրդարանական հարթակներում շարունակել է պայքարը՝ ընդդեմ ալիևյան սահմանադրությանԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը ՏԻՄ ընտրություններից առաջ Դավիթ Համբարձումյանի ազատազրկման վերաբերյալԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները ՈՉ են ասում ալիևյան սահմանադրությանըՀետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել էՀայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ուրարտուն» պարտվեց «Շիրակին»Բախվել են «Nissan»-ը և «Howo» բեռնատարը․ վերջինը հայտնվել գերեզմանատանը, կոտրել մի քանի շիրմաքարԴավիթ Չալոյանը դուրս է եկել WORLD BOXING-ի Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչԽայտառակ վիճակ է ՀԷՑ-ում. ունենք հոսանքազրկումների 65 տոկոսանոց աճ․ ԿարապետյանԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըՍամվել Կարապետյանն արդեն ավելի քան 530 օր ապօրինի զրկված է ազատությունից․ Արամ ՎարդևանյանՊարածանրամարտի աշխարհի առաջնությունում Աննա Խաչատրյանը նվաճել է ոսկե մեդալՔանի՞ օր կաշխատենք հաջորդ տարի․ ոչ աշխատանքային օրերը 2027 թվականին6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԿամչատկայումՀույս ունեմ, որ պառլամենտական ընդդիմության պատգամավորներն ամուր կամք կդրսևորեն և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին ու չեն գնա գործարքի․ Աննա ԿոստանյանՈ՞վ էր Արտաշատում հրկիզել Տոյոտա-Քմերին. Կան ձերբակալվածներՀայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականումՀայաստանը ժողովրդավարության բաստիլն է, կալանքի` ֆետիշը. Արամ ՎարդևանյանԻսպանիան գնում է ընտրությունների․ ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանովԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը` Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի ազատազրկման մասին Դատական համակարգի ընտրությունները «նոր սահմանադրությամբ» կհայտնվեն ամբողջությամբ ԱԺ-ի ձեռքում․ Ավետիք ՉալաբյանՔՊ-ն գիտակցում է, որ այլևս չունի իր նախկին ազդեցությունը, դրա համար էլ փորձում է փոխել Սահմանադրությունը․ Արամ ՊետրոսյանԱլիևն արդեն հասել է Երևանի կենտրոն․ ինչո՞ւ է Մոնթեի ֆիլմը քաղաքական հարց դարձելԱննախադեպ առաջարկ ԻԴԵԱԼ համակարգից․ 90% զեղչ 900 անուն ապրանքի համար՝ Սև ուրբաթի շրջանակում Սամվել Կարապետյանը հավատարիմ է մնացել ազգային արժեքներին և չի ֆինանսավորել «Վարչաբենդին»Փաշինյանը հենց ինքն է թույլ տվել ՀԷՑ-ին վարկ վերցնել, և Կառավարության որոշումները հենց նա է ստորագրել, իսկ հիմա ասում են` բացահայտում ենք արել, գրավ են դրել. Վարդան ԱլոյանԱբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սա ժողովրդավարության արժեքների խժռnւմ է. Արամ Վարդևանյան Տնային կալանքից անձին կալանքի տանելը մեղմ ասած աբսուրդ է, կարևոր է ընդգծել, որ նման կերպ չի լինում, բայց ՀՀ-ում դա լինում է, Սամվել Կարապետյանի դեպքում դա լինում է․ Վարդևանյան Սամվել Կարապետյանի նոր կալանավորումը քաղաքական նպատակ ունի․ Վարդևանյան ՀԷՑ–ում 10 տարվա հարկային ստուգումներով 0 դրամի խախտում է հայտնաբերվել. Սամվել Կարապետյանի պաշտպան Աբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սամվել Կարապետյանի դեմ գործը հարուցվել է դեռ հունվարին, 10 ամիս սպասել են հարմար պահի․ Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանի գործի քննչական խումբը կազմված է 100 քնիչներից, աբսուրդ է սա Ինչ-որ կարմիր գծեր պետք է ունենան նաև իրավապահները»․ Արամ ՎարդևանյանԵթե Սամվել Կարապետյանը 2015թ. ձեռք չբերեր ՀԷՑ-ը, մենք կունենայինք հոսանքազրկված Հայաստան. Վարդևանյան Սկանդալային բացահայտում անեմ. Ս. Կարապետյանի այս նոր գործը նախապես է եղել, սպասել են հարմար պահի Դպրոցներում տիրում է անմխիթար վիճակ, չկա վերահսկողություն ուսուցիչների նկատմամբ․ Ատոմ Մխիթարյան
Ամենադիտված