Մահացել է ռուսական «Банд'Эрос» խմբի երգչուհին
LifeԱՄՆ-ում մահացել է «Банд'Эрос» խմբի նախկին երգչուհի Ռադան (Ռադիկա Զմիխնովսկայա): Այս մասին հայտնում է Комсомольская правда-ն: Նա մահացել է սեպտեմբերի 14-ին: Տեղեկությունը հաստատել է խմբի մամուլի քարտուղարը:
«Նա մահացել է այսօր առավոտյան ԱՄՆ-ում՝ Կալիֆորնիայում, գնացել էր ընկերուհու մոտ: Մահվան պատճառն ուղեղի արյան զեղումն է: Դրանից առաջ նա մի քանի օր կոմայի մեջ է եղել»,- ասել է նա:
Ռադան «Банд'Эрос» խմբում երգել է 2 տարի: Հեռացել է 2007 թվականին: Որպես հեռանալու պատճառ նշվել է հղիությունը: