«Սպորտը յուրաքանչյուրի համար» ծրագրի առաջին հյուրը դերասանուհի Մարջան Ավետիսյանն էր
Սպորտ«Սպորտը յուրաքանչյուրի համար» ծրագրի շրջանակներում հայտնի հյուրերի հետ հանդիպումներն արդեն սկսված են։ Պատանիների առաջին հյուրը սիրված և շնորհալի դերասանուհի Մարջան Ավետիսյանն էր, ում հետ մասնակիցները ջերմ ու հետաքրքիր զրույց ունեցան։ Դերասանուհին ոչ միայն ծանոթացրեց իր աշխարհին, այլև ինքը փորձեց մտնել պատանիների առօրյա՝ դառնալով նրանց հերթական պարապմունքի մի մասը։ Ի դեպ, նշենք, որ մարզահագուստի մեջ ևս Մարջանը հմայիչ է ու հետաքրքիր։