Նոր սպառնալիք. ինչպես խուսափել ուկրաինական սցենարից
ՔաղաքականությունԼՐԱԳԻՐ / ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ Ելքի առաջարկը շատ բուռն ընկալվեց ռուս քաղաքագետների կողմից։ Դեռեւս ջուրը չտեսած նրանք բոբիկացան, այսինքն այս առաջարկը դեռեւս լինելով խիստ օդային-եթերային, դեռեւս ոչ մի քաղաքական ու իրավական միսուարյուն չստացած, նրանք սկսեցին սպառնալ Հայաստանին ուկրաինական սցենարով։
Մի կողմից, իհարկե, ռուսները ճիշտ են շտապում, քանի որ նման զարգացումները երբեք չեն գնում երկար-բարակ քաղաքական-իրավական գործընթացներով, այլ համապատասխան պայմանների դեպքում ունենում են ձնահոսքի նման բուռն ընթացք։ Իսկ եթե պայմաններ չկան, կրկին չեն գնում այդ երկար գործընթացներով, այլ պարզապես մեռնում են։ Նրանք ճիշտ են նաեւ, երբ զուգահեռներ են անցկացնում Ուկրաինայի դեպքերի հետ, սակայն մնում եմ պարզունակ, երբ Ղարաբաղի կորստի հնարավորությամբ են սպառնում։ Ղարաբաղը եւ Դոնբաս-Ղրիմը էապես տարբեր են իրենք պատմությամբ ու սոցիալական-իրավական հիմքերով, բայց հիմա դրա մասին չէ, որ պետք է մտածել, այն այն մասին, թե ինչ հարցերում են ռուս փորձագետները ճիշտ։
շարունակությունը՝ կայքում